Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին՝ Առողջապահության նախարարի որոշման համաձայն հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատման մասին հայտնի դառնալուց հետո Արյունաբանական կենտրոնում կրքերը չեն հանդարտվում։ Կենտրոնի գրեթե բոլոր աշխատակիցները պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում գրել, իսկ հիվանդների հետագա ճակատագիրը մնում է անորոշ:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից սպառիչ մեկնաբանություն ստանալ այդպես էլ չէր հաջողվել, իսկ վարչապետի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում նշել էր, որ ծանոթ չէ կենտրոնի աշխատակիցների դիմումի բովանդակությանը և չի կարող մեկնաբանություն տալ:
Մեր տեղեկություններով Արյունաբանական կենտրոնում երեկ փորձել են տնօրենների խորհրդի նիստ անել, անգամ դիմել են Աննա Հակոբյանին, նրան հրավիրել են հիվանդանոց՝ խնդրին լուծում տալու համար, սակայն վերջինս չի գնացել:
Հարցի հանգուցալուծումը տրվեց ՔՊ նիստից առաջ. վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց՝ տեղեկացնելով, որ Առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:
Ուշագրավ է, որ այդ հայտարարությունից հետո վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ իր հերթին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ դադարեցնում է «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։
ArmDaily.am-ի տեղեկություններով հարցը քննարկվել է նաև ՔՊ նիստի ընթացքում: Մասնավորապես, վարչապետին հարցրել են՝ ինչպես է տեսնում հարցի լուծումը, վարչապետն էլ մատնացույց է արել իր ֆեյսբուքյան գրառումը:
Իսկ Աննա Հակոբյանի` «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցնելու որոշումն անմիջական կապ ունի վարչապետի որոշման հետ: Մասնավորապես, մեր տեղեկություններով հենց վարչապետն է հրահանգել Աննա Հակոբյանին դադարեցնել լիազորությունները, որպեսզի դուրս մղի նրան թեմայից՝ հետագա շահարկումներից խուսափելու նպատակով:
Նշենք, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև Գևորգ Թամամյանը, ով օրեր առաջ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է գրել՝ կենտրոնում ստեղծված իրավիճակով պայմանավորված:

No comments:
Post a Comment