Բոլորը բացում են աչքերը, բացի… Ալեն Սիմոնյանից - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/15/2020

Բոլորը բացում են աչքերը, բացի… Ալեն Սիմոնյանից

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հաճախ է աչքի ընկնում մանիպուլյատիվ հայտարարություններով, իր վերջին հարցազրույցներից մեկում՝ 24news-ի եթերում, ասել էր, որ Արթուր Վանեցյանն իր կողքին հավաքել է մարդկանց, որոնք ամբողջությամբ ներկայացնում են Սերժ Սարգսյանին. «Նույն Արա Սահակյանը, այո, այո, բա, դեսպան է աշխատել, իրա հետ բան ա արել, ներկայացրել ա, բա իհարկե»:



168.am-ը ներկայացնում է մինչ օրս պաշտոնավարող դեսպանների անունները, որոնց նշանակել է Սերժ Սարգսյանը.

1. Արա Այվազյան, Մեքսիկա, 2016թ.

2. Ջիվան Մովսիսյան, Մոլդովա, 2016թ.

3. Ֆադեյ Չարչօղլյան, Հունաստան, 2016թ.

4. Սերգեյ Մանասարյան, Չինաստան, 2016թ.

5. Պարույր Հովհաննիսյան, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, 2016թ.

6. Վարդան Տողանյան, ՌԴ, 2017թ․

7. Գագիկ Հովհաննիսյան, ՆԱՏՕ, 2017թ.

8. Հրանտ Պողոսյան, Ճապոնիա, 2012թ.

9. Էսթերա Մկրտումյան, Արգենտինա, 2015թ.

10. Աշոտ Սմբատյան, Գերմանիա, 2015թ.

11. Տիգրան Մկրտչյան, Լիտվա, 2016թ.

12. Ռուբեն Սադոյան, Վրաստան, 2017թ.

13. Սերգեյ Մինասյան, Ռումինիա, 2017թ.

14. Արմեն Մարտիրոսյան, Հնդկաստան, 2015թ.

15. Արտաշես Թումանյան, Իրան, 2015թ.

16. Արմեն Սմբատյան, Իսրայել, 2018թ. մարտ

17. Հասմիկ Տոլմաջյան, Ֆրանսիա, 2018թ. մարտ

18. Ձյունիկ Աղաջանյան, Ինդոնեզիա, 2018թ. մարտ

19․ Ալեքսանդր Արզումանյան, Դանիա, 2017թ.

2018թ. օգոստոսից հետ է կանչվել Սերժ Սարգսյանի կողմից նշանակված 14 դեսպան

Օլեգ Եսայան- Բելառուս,

Անդրանիկ Մանուկյան- Ուկրաինա

Մանվել Բադեյան- Քուվեյթ

Գարեգին Մելքոնյան- Նիդեռլանդներ

Միքայել Մինասյան- Վատիկան

Արա Սահակյան- Ղազախստան

Էդգար Ղազարյան- Լեհաստան

Վլադիմիր Բադալյան- Թուրքմենստան

Լևոն Մարտիրոսյան- Կանադա

Ռաիսա Վարդանյան- Վիետնամ

Աշոտ Գալոյան- Բրազիլիա

Արմեն Սուրենի Սարգսյան – Բուլղարիա

Վիկտորյա Բաղդասարյան- Իտալիա

Թաթուլ Մարգարյան- Բելգիա

2018թ․ օգոստոսից Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված բոլոր դեսպանները գտնվում են երկարամյա դիվանագիտական ծառայության մեջ և դիվանագիտական աստիճաններ են ստացել ու նշանակվել են նախկին երեք նախագահների կողմից:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնավարել է նախորդ երեք նախագահների օրոք. 1991-1993թթ. – ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, երրորդ, ապա երկրորդ քարտուղար

1993-1997թթ. – Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանություն, երկրորդ, ապա առաջին քարտուղար

1995-1997թթ. – Վատիկանում ՀՀ դեսպանություն, առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն)

1997թ. – ՀՀ վարչապետի օգնական

1997-1998թթ. – ՀՀ ԱԳՆ Առաջին եվրոպական բաժանմունքի տնօրեն

1998-1999թթ. – ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ

1999-2002թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ

2002-2008թթ. – Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան

2002-2008թթ. – Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2008-2011թթ. – Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան

2011-2014թթ. – ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող

2014-2018թթ. – ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան

2011թ. պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

Սերժ Սարգսյանն է դեսպան նշանակել այժմ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցին (Բելգիա, Իսպանիա), գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանին (Արգենտինա), Արտակ Ապիտոնյանին (Շվեդիա), իսկ Շավարշ Քոչարյանին դեռ 2008թ. է Սերժ Սարգսյանը նշանակել ԱԳ փոխնախարարի պաշտոնին:

Խնդիրն ամենևին Ալեն Սիմոնյանի հայտարարության անհավաստիությունը չէ, այլ այն, որ այսօր իշխանություն կրողների շրջանում կա նման մակերեսային, պարզունակ ընկալում ու դատողականություն պետության, պետականության մասին։ Ցանկացած պետություն կայուն ու բնականոն զարգացման կարող է հասնել միայն այն պարագայում, երբ երկրում գործում է այն, ինչն ընդունված է անվանել ինստիտուցիոնալ հիշողություն։

Արտաքին քաղաքականությունը հատկապես ու առավել ևս այն բնագավառն է, որն առանց այդ ինստիտուցիոնալ հիշողության ուղղակի չի կարող գոյություն ունենալ։ Եվ եթե խիստ վերապահումներում երկրի ներսում անջրպետներ մտցնելը, մարդկանց սևերի ու սպիտակների բաժանելը կարելի է ընդունելի համարել՝ որպես քաղաքական պայքարի ցածրարժեք մշակույթի արտահայտություն, ապա նույն մոտեցումն արտերկրում Հայաստանը ներկայացնող դիվանագետների վերաբերյալ ոչ միայն անընդունելի է, այլև վտանգավոր՝ ընդհուպ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի աստիճանի։

Մոտավորապես այնպիսի սպառնալիքի, ինչպիսին են այսօր բարձր պաշտոններ զբաղեցնող բազմաթիվ հեղափոխականներ, որոնք, ի դեպ, նույնպես ապրել ու աշխատել են Սերժ Սարգսյանի օրոք։ Ընդ որում, աշխատել են բավական «արդյունավետ», ու ոչ միայն՝ հակաիշխանական ձեռնարկումներով։

Комментариев нет: