Հայերի կողմից սիրված արևելյան քաղցրավենիք. հետաքրքիր փաստեր հալվայի մասին - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/07/2020

Հայերի կողմից սիրված արևելյան քաղցրավենիք. հետաքրքիր փաստեր հալվայի մասին

Հալվան արևելյան քաղցրավենիք է, որը հայտնի է ողջ աշխարհում: Հալվան արաբերենից թարգմանաբար նշանակում է «քաղցրավենիք», ինչն իսկապես համապատասխանում է իրականությանը:

Աղանդերի պատրաստման գաղտնիքը

Առաջին անգամ հալվան պատրաստվել է Իրանում դեռևս մ. թ. ա. 5-րդ դարում: Այդ ժամանակ հալվա պատրաստում էին միայն տղամարդիկ: Նրանց անվանում էին կանդալաչի: Քաղցրավենիքի պատրաստման բաղադրատոմսը գաղտնի էր պահվում և փոխանցվում էր բերնեբերան: Մինչ օրս Իրանում կան կանդալաչի-հրուշակագործներ, ովքեր ավանդական հալվա են պատրաստում: Պատրաստման գլխավոր առանձնահատկությունն ինքնուրույն՝ առանց որևէ տեխնիկայի ամեն բան անելն է: Նրանք հավատում են, որ հակառակ դեպքում քաղցրավենիքի համը փչանում է:

Արևելյան քաղցրավենիքը Հայաստանում


Հայաստանում հալվան սիրված է բազմաթիվ ընտանիքներում: Այս արևելյան աղանդերը Հայաստանում նոր համ է ձեռք բերել: Հայերը սիրում են հալվան պատրաստել մեղրով, ընկույզով և դոշաբով: Հայաստանում հալվան մատուցում են ինչպես սուրճի սեղանին, այնպես էլ մեծ ավանդական խնջույքների ժամանակ: Հայկական ռեստորաններում ընդունված է տաք հալվան մատուցել վանիլային պաղպաղակով:

Հալվայի օգտակար հատկությունները

Հալվան կենտրոնացնում է ուշադրությունը և ամրապնդում է իմունիտետը: Այն պարունակում է երկաթ, մագնեզիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր և նատրիում: Այդ պատճառով հալվայի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է ինֆարկտի կամ ինսուլտի վտանգը: Հալվան նաև դրական է ազդում արյունատար, նյարդային և սրտանոթային համակարգերի վրա: Հալվան նաև շատ օգտակար է մարզիկների համար, քանի որ օգնում է մկանային զանգված աճեցնել:

Դեղ անքնությունից

Հալվան բարձր կալորիականություն ունեցող մթերք է, այդ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս օրական օգտագործել ընդամենը 30 գրամ: Սակայն, չնայած դրան, այն լավագույն միջոցն է ընկճախտն ու անքնությունը հաղթահարելու համար: Արևածաղկի հալվան պարունակում է 53,3% վիտամին B, որն անհրաժեշտ է սթրեսի հաղթահարելու և տրամադրությունը բարձրացնելու համար: Իր կալորիականության շնորհիվ հալվան համարվում է էներգիայի անսպառ աղբյուր: Չնայած որ հալվան արևելյան քաղցրավենիք է, տարբեր երկրներում այն տարբեր կերպ են պատրաստում: Օրինակ, Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Ուկրաինայում տարածված է արևածաղկի հալվան: Հնդկաստանում, Պակիստանում և Բանգլադեշում այն պատրաստում են բանջարեղենից ու կաթից: Իսկ Հայաստանում հալվան պատրաստում են ցորենի ալյուրից:

Комментариев нет: