Խրթխրթան աղանդեր. կրեմով և մրգերով համեղ վաֆլիի պարզ բաղադատոմս (ՎԻԴԵՈ) - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/07/2020

Խրթխրթան աղանդեր. կրեմով և մրգերով համեղ վաֆլիի պարզ բաղադատոմս (ՎԻԴԵՈ)

Ներկայացնում ենք համեղ վաֆլիի պարզ բաղադրատոմս։

Բայց սկզբում մի փոքր պատմություն այդ խրթխրթան ու համեղ աղանդերի մասին։
Համարվում է, որ Բելգիան առաջին երկիրն է, որտեղ վաֆլին լայնորեն տարածվել է։ Իսկ վաֆլի թխող առաջին սարքը հայտնվել է 1869թ.–ին, երբ Նյու Յորքի բնակիչը ներկայացրել է իրար միացող երկու կողմերով թավա։  
Ժամանակի ընթացքում հայտնվեցին էլեկտրական սարքեր, որոնք հեշտացրին վաֆլի թխելու պրոցեսը։
Իսկ հիմա վաֆլիի խոստացած բաղադրատոմսը։
Բաղադրիչներ
  • ալյուր – 1 բաժակ
  • շաքարավազ – ¾ բաժակ
  • ձու – 2 հատ
  • կաթ – 2 ճաշի գդալ
  • թթվասեր – 2 ճաշի գդալ
  • մարգարին – 100 գրամ
  • վանիլ – 15 գրամ
  • սոդա
Կրեմ լցոնի համար
  • մարգարին – 250 գրամ
  • խտացրած կաթ – 350 գրամ
  • վանիլ – 15 գրամ
Պատրաստման եղանակը
Սկզբում պետք է կարագը հալեցնել եռացրած ջրի վրա։ Առանձնացնել ձվի սպիտակուցը դեղնուցից, շաքարավազի մի մասը հարել սպիտակուցների հետ մինչև  թանձր զանգված ստանալը, մյուս մասը հարել դեղնուցների հետ։
Կաթի մեջ ավելացնել մի պտղունց սոդա, խառնել։ Դեղնուցներին ավելացնել կաթը, թթվասերը, հալեցրած կարագը և հարել։ Այնուհետև ավելացնել հարած սպիտակուցը և դանդաղ խառնել։ Հետո ավելացնել ալյուրը, վանիլն ու կրկին լավ հարել։ Թխել վաֆլիի սարքի մեջ։
Լցոնի համար պետք է հարել մարգարինը, վանիլն ու խտացրած կաթը։
Ցանկության դեպքում կրեմի փոխարեն կարելի է օգտագործել պաղպաղակ և վրան լցնել հալեցրած շոկոլադ։
Պատրաստի աղանդերը կարելի է զարդարել մրգերով, ինչի արդյունքում վաֆլին կդառնա ավելի նրբահամ։
Բարի ախորժակ

Комментариев нет: