Նորվեգիայի թագավորին տեղափոխել են հիվանդանոց - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/25/2020

Նորվեգիայի թագավորին տեղափոխել են հիվանդանոց

Նորվեգիայի Հարալդ V թագավորին սեպետեմբերի 25-ի առավոտյան հոսպիտալացրել են: Այդ մասին հայտնել Է Նորվեգիայի հեռագրական բյուրոն՝ վկայակոդչելով արքայական ընտանիքի մամուլի ծառայությունը:


«Նորին Մեծություն Հարալդ թագավորն այսօր առավոտյան հոսպիտալացվել Է»,- պատասխանել Է մամուլի ծառայությունը՝ տեղեկատվություն չհայտնելով այդ միջոցի պատճառների մասին: Հարալդ V-ն 83 տարեկան Է, նա գահ Է բարձրացել 1991 թվականին: Թագաժառանգ Հոկոնը սեպտեմբերի 25-ին հոր փոխարեն կղեկավարի Պետխորհրդի նիստը: Դեռեւս սեպտեմբերի 24-ին թագավորը մասնակցել Է Օսլոյում կայացած պաշտոնական միջոցառումներից մեկին:

Комментариев нет: