Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել կրակը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/27/2020

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել կրակը

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը արցախյան հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը։ ՌԴ ԱԳՆ-ն իրավիճակը կայունացնելու նպատակով առաջարկում է վերադառնալ բանակցությունների։



Այս մասին հայտնում է ռուսական պաշտոնական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Գործակալության Թելեգրամի ալիքն էլ հայտնում է, որ ՀԱՊԿ-ն պատրաստակամություն է հայտնել միջամտելու իրավիճակի կարգավորման համար։


Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական ուժերը անցել են հարձակման։ ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն հայտնել են հակառակորդի խոցված 14 ԱԹՍ-ի, 3 տանկի և 2 ուղղաթիռի մասին։ Ադրբեջանը հաստատել է 1 ուղղաթիռի կորուստի մասին տեղեկությունը։

Комментариев нет: