Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ այս երեկոն անց է կացնում Դիլիջանում - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/05/2020

Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ այս երեկոն անց է կացնում Դիլիջանում

 Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում: Այն սկսվել է օգոստոսի 31-ից  և ավարտվում է այսօր՝ սեպտեմբերի 4-ին:



Արձակուրդի շրջանում Փաշինյանը ընտանիքի հետ այցելում է Հայաստանի տեսարժան վայրեր, որտեղից թե վարչապետը, թե նրա ընտանիքի անդամները սոցիալական ցանցերում ակտիվորեն հրապարակումներ են անում:



Օրերս նաև մամուլն էր անդրադարձել վարչապետի հանգստին: Մասնավորապես, «Ժամանակ» թերթը գրել էր, որ Փաշինյանն այցելել է Ստեփանավանի Գյուլագարակ համայնքի տարածքում գտնվող բուսաբանական այգի: Այսօր էլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը, Instagram-ի իր էջում հրապարակել էր լուսանկարներ Սևանից:


ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ արձակուրդի վերջին երեկոն վարչապետն ընտանիքի հետ անց է կացնում Դիլիջանի «DiliJazz» հյուրանոցային համալիրում:


Համալիրի ֆեյբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր երեկոյան այնտեղ տեղի է ունենում ջազ երեկո:

Комментариев нет: