Հրայր Թովմասյանի կերպարը ձանձրացրել է, նրան մեկնաբանելն անշնորհակալ գործ է, իսկ Խունդկարյանի հետ պայմանավորվածություն չկա. Ալեն Սիմոնյան - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/25/2020

Հրայր Թովմասյանի կերպարը ձանձրացրել է, նրան մեկնաբանելն անշնորհակալ գործ է, իսկ Խունդկարյանի հետ պայմանավորվածություն չկա. Ալեն Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունքում Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ նախագահ առաջադրվելու մասին լուրերին: «Նման պայմանավորվածությունից տեղյակ չեմ և չեմ էլ կարծում, որ նման պայմանավորվածություն կարող է լինել»,- ասաց նա:


Սիմոնյանը նշեց, որ տեսել է Թովմասյանի ճեպազրույցը, որտեղ նա ասում էր, թե նորընտիր դատավորների լեգիտիմության հետ կապված խնդիրներ է տեսնում. «Ընդհանրացնելով պարոն Թովմասյանի հարցազրույցը, կարող եմ ասել, որ ինքը լեգիտիմության խնդիրներ չէր տեսնում Սերժ Սարգսյանի պարագայում և չէր տեսնում նաև ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ ինքն ընտրվում էր ԱԺ պատգամավոր, ուստի իրեն մեկնաբանելն անշնորհակալ գործ է, որովհետև նաանձնական  շահ ունեցող, քաղաքականության մեջ գտնվող անձնավորություն է, որը, եթե, չեմ ուզում այդ բառն օգտագործել․․․ ճիշտ կլիներ, որ նա հրաժարական տար ու այսքանից հետո հեռանար, որովհետև արդեն ձանձրացրել է նրա կերպարը ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հանրությանը»։


Երվանդ Խունդկարյանի ընտրությունը կբավարարի՞ ՍԴ-ի մասին իշխանության պատկերացումներին՝ հարցին ի պատասխան, Ալեն Սիմոնյանը նշեց. «Ես կմեջբերեմ վարչապետի խոսքը, որտեղ նա ասում է՝ արդյո՞ք սա մեր երազած ՍԴ-ն է, իհարկե, ոչ, սակայն պետք է հաշվի առնենք մի շարք գործոններ, և հասկանանք, որ չենք կարող բավարարել բոլոր շահագրգիռ կողմերին և պետք է նայենք պետականության շահերի տեսանկյունից։ Կարծում եմ, որ այն որոշումը, որը բուռն քննարկումից հետո կայացրել է ԱԺ-ն, պետք է ընդունել ի գիտություն»:

Комментариев нет: