Կրթական չափորոշիչները քննադատող չորրորդ խումբը ես եմ, ով ասում է, որ այս ողջ գործընթացը հակաիրավական է․ Վահրամ Թոքմաջյան (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

9/13/2020

Կրթական չափորոշիչները քննադատող չորրորդ խումբը ես եմ, ով ասում է, որ այս ողջ գործընթացը հակաիրավական է․ Վահրամ Թոքմաջյան (տեսանյութ)

 Կրթական չափորոշիչների հետ կապված կա երկու տեսակի քննադատություն՝ ֆեյք և բովանդակային քննադատույթուն։ Ֆեյք քննադատությունը և անառողջ հիստերիան, որ բարձրացնում են որոշ մարգինալ խմբեր՝ միտված են օրվա քաղաքական իշխանությանը նաև այս միջոցով հարվածելուն։ Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց պատմաբան ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը։



Անդրադառնալով բովանդակային քննադատությանը՝ նա ընդգծեց, որ կան դրա որոշ ասպեկտներ, որոնք նորմալ են։ «Մարդիկ 100 տարի մի բան են արել, հիմա եկել-ասում են՝ մի քիչ ուրիշ բան պետք է անես։ Երրորդ խումբ կա, որոնք կարծում են, որ սա եղել է իրենց բոստանը, հիմա եկել են ինչ-որ մարդիկ ու մտել են իրենց բոստանը, չորրորդ խումբ կա, որը ես եմ, ով ասում է, որ այս ողջ գործընթացը հակաիրավական է»։


Նա ընդգծեց, որ երբ անցած տարի սկսվել է պրոցեսը՝ նախարարը պետք է հրաման տար՝ աշխատանքային խումբ ստեղծելու, սակայն նա այդ հրամանը չի տվել։ «Պետք է նախ ձևավորվեր հիմնական աշխատանքային խումբը, հետո առարկայականը։ Ձևավորվել են առարկայական խմբեր, ինչ-որ հակաիրավական միցույթներ են եղել և այլ, իսկ այս տարի փետրվարին միայն հիշել են, որ այն խումբը չեն ձևավորել։ Երկրորդ հանգամանքը միջոցների բաշխման մեջ է, թե ինչ միջոցներ են ներառված այս չափորոշիչաստեղծ գործընթացում՝ մեկը Համաշխարհային բանկի վարկն է, որը մենք սպասարկում ենք 2014-2015-թ-ից և որևէ մեկը պատասխանատվություն չի կրել նրա համար, թե մենք ինչու ենք 5 տարի անիմաստ վարկի փող սպասարկել, մյուսը դա ԵՄ-ից ստացած դրամաշնորհն է՝ 10 մլն եվրո դրամաշնորհի չափով, որի ծախսային արդյունավետությունը կասկածի տակ է և երրորդը՝ աշխատանքային խմբերի ձևավորման ընթացակարգն է, որը եղել է մեկ մարդու հայեցողությամբ և գործ ունենք դասական հովանավորչության հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում․

No comments:

READ MORE