Ադրբեջանի զինուժը ձախողել է ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը․ Փաշինյան - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/30/2020

Ադրբեջանի զինուժը ձախողել է ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Վարչապետի խոսքով՝  բանակցային գործընթացը պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, սակայն դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: 


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին ասաց ռուսական Россия 1 հեռուստաալիքի եթերում «60 րոպե» հաղորդման շրջանակներում:


«Մենք պատկերացնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի  այնտեղ, որտեղ սկսվել է, դա Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչ վերաբերվում է կոնկրետ բանակցություններին, բանակցությունների համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Շատ բարդ է խոսել բանակցությունների մասին, հատկապես դրանց  բովանդակության մասին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ են ընթանում: Առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել բռնությունը: Ադրբեջանը պետք է ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը զրոյից չի սկսվել: Երկար ժամանակ Ադրբեջանի կառավարությունը ատելության քարոզ է իրականացնում հայերի դեմ և երկար ժամանակ սպառնում է, որ ի հակառակ միջազգային կոչերին՝ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- ասաց վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ գոնե այս այն իրավիճակը, որ հիմա կա,  Ադրբեջանին կհամոզեն, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի, որովհետև Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են իրենց ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը և չեն կարողացել ոչ մի հաջողության հասնել ռազմաճակատում: Այսինքն, նրանք չեն կարողացել լուծել իրենց խնդիրը: Եվ ես հույս ունեմ, որ սա կհամոզի Ադրբեջանին, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի: Կա միայն խաղաղ և բանակցային գործընթաց կոնֆլիկտի համար, և յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանն արձանագրեց՝ երբ դարձել է վարչապետ, առաջարկել և շարունակում է  առաջարկել հստակ բանաձև կոնֆլիկտը լուծելու համար՝  յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի  և Ադրբեջանի ժողովուրդների համար: «Այդ որոշումը պետք է հավասարապես ընդունելի լինի բոլորի համար: Ցավոք, Ադրբեջանի նախագահը ցանկանում է հասնել այնպիսի լուծման, որը ընդունելի կլինի միայն Ադրբեջանի համար: Դա հնարավոր չէ, հարկավոր է փոխզիջում, իսկ փոխզիջման համար պետք է մթնոլորտ, դրա համար Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ: Ադրբեջանի ագրեսիան եղել է նախօրոք պլանավորած օպերացիա, և որևէ կասկած չկա, որ այդ օպերացիան պլանավորվել է թուրքական զինված ուժերի հետ զորավարժությունների ընթացքում»,- եզրափակեց Փաշինյանը:

Комментариев нет: