«Իրականությունն այն է, որ նման համերգների մասնակցելու համար ոչ թե ես եմ վճարում, այլ ինձ են վճարում»․ Սիրուշո - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/12/2020

«Իրականությունն այն է, որ նման համերգների մասնակցելու համար ոչ թե ես եմ վճարում, այլ ինձ են վճարում»․ Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն վերադարձել է Լեհաստանից ու անդրադարձել իր՝ համերգի մասնակցության վերաբերյալ հնչած հայտարարություններին։


Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Օրեր առաջ եմ վերադարձել Լեհաստանից, որտեղ հրավիրված էի մասնակցելու ամենամյա եվրոպական փառատոնի ու նկատել եմ, որ նման միջոցառումներից հետո հանդիպում եմ որոշ մեկնաբանությունների, որ իմ մասնակցության համար վճարել եմ կամ միջնորդություն է եղել:
Ցավալի է, ինչ խոսք, որ հաջողության հասնելու միակ ճանապարհը ոմանք միայն այդպես են պատկերացնում, ու հասկանում եմ, որ նման մեկնաբանությունների մի մասն էլ միտումնավոր ու ուղղորդված է արվում:
Իրականությունն այն է, որ նման համերգների մասնակցելու համար ոչ թե ես եմ վճարում, այլ ինձ են վճարում ու հոգում են բոլոր ծախսերը` իմ ու ինձ հետ ճամփորդած թիմի:
Երբեք ինձ թույլ չեմ տվել որևէ մեկին խնդրել կամ միջնորդել, որ որևէ տեսակ միջոցառման մասնակցեմ ու առիթը չեմ էլ ունեցել, որովհետև միշտ հրավերներ եմ ունեցել և ընտրողի կարգավիճակում ես եմ եղել` որ համերգին մասնակցել, որին` ոչ:
Նման միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը չափազանց հազվադեպ է լինում, և այն, որ տարբեր երկրներից ինձ հրավիրում և մեզ բարձր մակարդակի վրա ընդունում են ինձ համար իմ գործունեության ամենակարևոր ձեռքբերումներից է, ու շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր քաջալերում են և հպարտանում, ովքեր չեն կորցրել լավը տեսնելու ու ասելու ունակությունը. դա մեզ համար շատ կարևոր է»։



Ավելի վաղ երգչուհին գրել էր, որ իրենց շրջագայությունն իրականություն է դարձել շնորհիվ Լեհական պատկան մարմինների։

«Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի կարողանանք հատելով Բելառուսի սահմանը հասնել Լեհաստան` մասնակցելու փառատոնին. ճամփորդության իրավունքից ու համապատասխան փաստաթղթերի պատրաստումից մինչև բացառության կարգով կարանտին չպահելու հատուկ թույլտվություն: Այլապես մասնակցությունը հնարավոր չէր լինի` առավել ևս հաշվի առնելով այն, որ Հայաստանն այժմ գտնվում է կորոնավիրուսի քարտեզի կարմիր գոտում:

Հատուկ շնորհակալություն Լեհաստանի դեսպանությանը, Բելառուսի պատվո հյուպատոսին ու Լեհաստանի Մշակույթի, Ինչպես նաև Արտաքին գործերի նախարարությանը: Շնորհահալություն նաև ինձ հետ ճամփորդած անձնակազմին, որ այս ռիսկային շրջանում Հայաստանը ներկայացնելու համար այդքան երկար ճանապարհ անցնելով աշխատեցին առանց վերապահման և Նունե Խուրշուդյանին երկրների հետ բանակցությունները վարելու, կոորդինացնելու և ողջ ընթացքը լավագույնս կազմակերպելու համար»,- մանրամասնել էր Սիրուշոն։

Հիշեցնենք, երգչուհին օգոստոսի 28-ին Լեհաստանի Ժեշով քաղաքում մասնակցել է միջազգային երաժշտական փառատոնի։


Комментариев нет: