«Աստղային ուղի.Դիսքավերի» ֆանտաստիկ սերիալի երրորդ սեզոնում կհայտնվեն գենդերքվիր (Ոչ-բինար կամ գենդերքվիր. գենդերային ինքնությունների լայն սպեկտր է, որոնք բացառապես տղամարդ կամ բացառապես կին չեն համարվում, դուրս են երկբևեռ գենդերային համակարգից) հերոս և տրանսգենդեր կերպար։ Այս մասին գրում է THR-ը։
Նոր կերպարները կխաղան գենդերքվիր դերասան Բլու դել Բարրիոն և տրանսգենդեր Իէն Ալեքսանդրը։ Այսպիսով, նախագծի շոուրաներներ Ալեքս Կուրտցմանն ու Միշել Պարադայզը մտադիր են գրավել նոր լսարանի ուշադրությունը՝ ընդգծելով սերիալի ներառականությունը:
Բլու դել Բարրիոն կկատարի Ադիրա անունով գենդերքվիր անձի դերը, որն ունի բարձր ինտելեկտ։ Սցենարիստների խոսքով՝ Ադիրան երրորդ սեզոնում ընկերանալու է գեյ-զույգ Փոլ Ստեմետսի եւ Հյու Կալբերի հետ: Իէն Ալեքսանդրը մարմնավորելու է տրանսգենդեր Գրեյին՝ զգայուն հերոսի, որը բախվելու է ճակատագրի անսպասելի շրջադարձին։
«Աստղային ուղի. Դիսքավերի» սերիալի երրորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 15-ին CBS All Access սթրիմինգային ծառայությունում:

No comments:
Post a Comment