Ինչո՞ւ զույգերը սեռական հարաբերություն չեն ունենում - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/20/2020

Ինչո՞ւ զույգերը սեռական հարաբերություն չեն ունենում

Այս հարցի առաջին պատասխանը կարող է լինել այն, որ նրանք տրամադրություն չունեն։ Ամուսինները միմիանց հետ երկար ապրելով հաճախ ձանձրանում են և սա բերում է նրանց սեռական ակտիվության նվազմանը։ Բայց քանի որ սեքսը ռոմանտիկ հարաբերությունների ամենակարևոր բաղկացուցիչ մասն է, ապա շատերը կարող են մտածել, որ սեռական կյանքի փոփոխությունները կարող են ազդարարել զույգերի փոխհարաբերությունների ավարտման սկիզբը:




Վերջերս հետազոտողները ուսումնասիրել են այն ամենօրյա պատճառները, որոնք զույգերին խանգարում են սեռական հարաբերություն ունենալուն (Common reasons for not having sex): Հետազոտվել են 87 զույգի (ընդհանուր 174 մարդ) սեռական հարաբերության օրագրի մեկամսվա տվյալները։ Մասնակիցների միջին տարիքը՝ 33 տարեկան, իսկ մեծ մասը ԱՄՆ-ում բնակվող: Այս զույգերի մոտ 70% -ը ապրում են իրենց երեխաների հետ:

Ըստ հարցվածների, ամենատարածված սեռական հարաբերություն չունենալու "համատեղ" պատճառներից են՝

 

  • Պարզապես դա տեղի չի ունեցել
  • Մենք ժամանակ չունեինք
  • Երեխաները խանգարեցին

 

Այնուամենայնիվ, կանայք ավելի շատ իրենց են վերագրել սեռական ակտիվության պակասը և պատճառաբանել՝

 

  • Չէի ուզում
  • Տրամադրություն չունեի
  • Շատ հոգնած էի

 

Տղամարդիկ ընդհակառակը ավելի շատ իրենց կանանց են վերագրել սեռական ակտիվության պակասը պատասխանելով՝

 

  • Կինս չցանկացավ
  • Տրամադրություն չուներ
  • Չափազանց հոգնած էր

Վերլուծելով սեքս չունենալու պատճառները, ավելի բարձր է գնահատվել զուգընկերոջ հետ կապված պատճառները, քան՝ սեփական դերը։ Իրականում սեռական բավարարվածության բարձր մակարդակը կապված է զույգերի համատեղ խանգարող պատճառների մասին միմիանց հետ հաղորդակցման և այդ խնդրի միասին հաղթահարման ցանկության հետ։

 

Այս տվյալները կարող են օգնել մասնագետներին, եզրակացություններ անելու և զույգերին ճիշտ խորհուրդներ տալու համար: Օրինակ, եթե կինը հաճախ հրաժարվում է սեքսից՝ չափազանց հոգնած լինելու պատճառով (երեխաների խնաք, տնային աշխատանքներ ևայլն․․), ապա ամուսինը նրան պետք է օգնի այդ հարցում։ 

Комментариев нет: