Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին մեկնարկում է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հերթական՝ երկրորդ փուլը, որն ի տարբերություն առաջինի կանցկացվի հեռավար ռեժիմով: Պատճառը, ինչպես պարզ է՝ կորոնավիրուսի համավարակն է: Ըստ տեղեկության, Հայաստան-ԱՄն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը ներառելու է հեռավար քննարկումներ առանձին ոլորտային պատասխանատու պաշտոնյաների միջև:
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափը հաջորդել է Հայաստանում թավշյա հեղափոխությանը, երբ դրանից հետո հանրային օրակարգում շատ էր հնչում հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարի հարցը: Այդ հարցը գործնականում այժմ էլ օրակարգային է, սակայն թերևս կարևոր մի հանգամանքի ուղեկցությամբ: Նախ, ԱՄՆ-ն թևակոխել է իր պատմության համար նախագահի ընտրության թերևս ամենավճռորոշ գործընթացներից մեկի եզրափակիչ փուլ՝ Թրամփ-Բայդեն դիմակայություն, որը լոկ երկու քաղաքական ուժի կամ գործչի մրցակցություն չէ, այլ թե ԱՄՆ, թե աշխարհաքաղաքականության համար վճռորոշ փիլիսոփայական և արժեհամակարգային դիմակայություն: Այդ դիմակայությունն ուղեկցվում է թե համաշխարհային նոր կարգի ձևավորման միջազգային դինամիկ գործընթացներով, թե նաև ԱՄՆ ներսում տեղի ունեցող լրջագույն զարգացումներով, ինչպիսին ոչ միայն բոլոր երկրների համար պատուհաս համավարակն է, այլ նաև ԱՄՆ-ում ռասսայական խտրության դեմ պայքարի առիթով սկիզբ առած ընդվզումները, որոնք ունեցան ավելի լայն ծավալում և շարունակվում են մինչ այժմ:
Այդ պայմաններում, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հեռանկարն էլ, ընդհանրապես հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարն էլ հայտնվում է այդ մեծ անորոշության և անկանխատեսելիության ազդեցության ներքո, ըստ այդմ բավականին բարդ է խոսել շատ շոշափելի տարբերակների մասին: Այդ իմաստով հստակ է մի բան, որ բոլոր դեպքերում, անկախ ԱՄՆ-ում այս կամ այն սցենարային զարգացումից, Հայաստանի համար նվազագույն մեկնակետը ներքին արդիականացումն է և դրա միջոցով ինքնիշխանության ու անվտանգության ինքնաբավության մակարդակի բարձրացումը, որը նվազագույնն է Միացյալ Նահանգներ-Հայաստան հասկանալի և սերտ հարաբերության ակնկալիքի համար, հաշվի առնելով թե միջազգային, թե ռեգիոնալ իրողությունները Կովկասում և մերձավորարևելյան ռեգիոնում: Այդ ինքնաբավությունը, ինքնիշխանությունն ու արդիականացումն է, որ Հայաստանին օգնելու է ապահովագրված լինել եվրասիական կատակլիզմների հնարավոր ազդեցությունից, որ ծավալվում են և թերևս ունեն խորանալու միտում տարբեր ուղղություններով՝ Բելառուսից մինչև Խաբարովսկ:

No comments:
Post a Comment