Հետույքի անհաջող պլաստիկան աղջկան ստիպել է «հսկայական» չափերի իրեր կրել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/03/2020

Հետույքի անհաջող պլաստիկան աղջկան ստիպել է «հսկայական» չափերի իրեր կրել

Հիվանդը 5 հազար ֆունտ ստեռլինգ է ծախսել մի շարք պլաստիկ վիրահատությունների վրա, ինչի հետեւանքով մնացել է մարմնի վրա «անհավասար հետքով» եւ կապտուկներով: Համապատասխան նյութը հրապարակում է Daily Mail-ը։

23-ամյա բրիտանուհի Շենոն Դեւիսը (Shannon Davies) երկու անգամ հետույքի bրազիլական ձգում է արել, ինչպես նաեւ մեծացրել է կուրծքը Ստամբուլում գտնվող կլինիկայում ։


Առաջին անգամ նա 2018-ին է վիրահատության դիմել: Նյութի հերոսուհին բացատրել է, որ իր համար փարթամ մարմին է ցանկացել, սակայն վիրահատությունից հետո նա ցավերի պատճառով բղավելով արթնացել է։ «Ես հասկացա, որ ինչ-որ բան սխալ է` տեսնելով վիրաբույժի դեմքի արտահայտությունը, այն պահին, երբ նա նայեց իմ կապտած կրծքին», — ասել Է Դեւիսը՝ հավելելով, որ ցավի պատճառով նա նույնիսկ չէր կարող կրծկալ կրել, ինչի հետեւանքով նրա կուրծքը կախվել է:

Հետույքների պլաստիկան նույնպես անհաջող է եղել. որոշ ժամանակ անց մարմինը դարձել է անհավասար, այդ պատճառով աղջիկը գրանցվել է կրկնակի վիրահատության, որն անցել է արդեն 2019 թվականին: Սակայն հերթական վիրահատական միջամտությունից հետո բրիտանուհին սկզբնական անբավարար արդյունքի հետ տարբերություն չի հայտնաբերել։ «Ես ուզում էի վերադարձնել իմ հին մարմինը։ Ինձ մոտ սարսափելի սպիներ են մնացել եւ գրեթե վստահություն չի մնացել։ Հիմա ես վախենում եմ ամառից, քանի որ պետք է թաքնվեմ»,— բողոքել է նա։


Անհաջող վիրահատության պատճառով աղջիկը ստիպված է եղել սկսել գնել «հսկայական» չափերի իրեր։ Բացի այդ, նա չէր կարող նայել հայելու մեջ, քանի որ նոր մարմինը «սարսափեցնում էր նրան»։

Հայտնի է, որ Դևիսը մի քանի բողոք է թողել կլինիկայի դեմ, սակայն աշխատակիցները արգելափակել են այն սոցիալական ցանցերում։ Աղջիկը ստիպված է եղել զբաղվել որակյալ մասնագետների որոնմամբ Մեծ Բրիտանիայում։

Հարցազրույցում հիվանդը կոչ է արել մյուս կանանց սիրել իրենց մարմինը այնպես, ինչպես այն կա, եւ ամեն գնով խուսափել նման կլինիկաներից արտասահմանում:

Комментариев нет: