Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, մենք չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու. Խոսնակ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/30/2020

Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, մենք չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու. Խոսնակ

Ուզում եմ մի հետաքրքիր զուգահեռ անցկացնել 30 տարի առաջ այստեղ տեղի ունեցած գործողությունների ու այսօրվա միջև: Հատկապես միջազգային լրատվամիջոցների մեր գործընկերները երևի հաճախ են լսել, որ Ադրբեջանը խոսում է ինչ-որ տարածքների մասին: Իրականում 30 տարի առաջ ևս Արցախի ժողովուրդը կանգնել էր իր անկախության ու ինքնորոշման իրավունքի համար, ինչի դիմաց Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմ է ստացել, ինչի արդյունքում մենք ունեցել ենք այն, ինչ ունենք այսօր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցում են նաև արտասահմանցի րագրողներ, հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը:


«Եթե այս ընթացքում Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, մենք չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու:

Արցախի իշխանություններն արդեն հայտարարել են, որ Ադրբեջանի սկսած նախահարձակ գործողությունների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքաական ղեկավարությունը»,-ասաց նա:


Комментариев нет: