Բացահայտվել է շաուրմայի օգտակարությունը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/04/2020

Բացահայտվել է շաուրմայի օգտակարությունը

Բժիշկ-գաստրոէնտերոլոգ, դիետոլոգ Նուրիա Դիանովան բացահայտել է շաուրմայի օգուտը: Նրա խոսքը մեջբերում է «Ридус» ինտերնետ-պարբերականը։

Նրա խոսքով՝ շաուրման չի վնասի օրգանիզմին, քանի որ դրանում պահպանվել է սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի հավասարակշռությունը։ Դրա շնորհիվ այն կարող է փոխարինել լիարժեք սնունդը. «Երբեմն կարելի է ճաշի համար շաուրմա ուտել, բայց ամեն օր չարժե», — հստակեցրել է Դիանովան:

Փողոցային շաուրման վտանգավոր է նրանով, որ դրա պատրաստման ժամանակ հաճախ խախտվում են սանիտարական նորմերը։ Փորձագետը ֆաստֆուդի սիրահարներին կոչ է անում ուշադրություն դարձնել մսի որակին եւ հետեւել, որ լավաշի վրա բորբոս չլինի:  Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ շաուրմայում առավել վնասակար բաղադրիչներն են սոուսները, հատկապես կետչուպը եւ մանանեխը, եւ աղի հավելումները, ինչպիսիք են թթու վարունգը եւ պղպեղը:

«Սոուսների շաքարավազը, մարինադների աղը, տապակած միսը՝ մեծ քանակությամբ ճարպերով, տալիս է հարուստ համ, որը համեմատվում է նատրիումի գլուտամատի հետ»,- ասել է Դիանովան:

Շաուրմայից ողջ օգուտը ստանալու համար Դիանովան խորհուրդ է տալիս այն պատրաստել ինքնուրույն։ «Պարզապես պետք է պատրաստել միսը ջեռոցում կամ աէրոգրիլում եւ կտրել այն շերտերով: Իսկ հետո վերցնել լավաշը, բանջարեղենը՝ ըստ ճաշակի», - նշել է փորձագետը։

Комментариев нет: