Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. Պաշտպանները դարձյալ պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/25/2020

Ծառուկյանը դուրս եկավ դատարանից. Պաշտպանները դարձյալ պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է

Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի շենքից։ Նրան դիմավորեցին ծափերով և վանկարկումներով։ Լրագրողներին Ծառուկյանն ասաց, որ բոլոր հարցերին կպատասխանեն փաստաբանները։


«Մի բան պարզ է, որ այստեղ ակնհայտ շահագրգռվածություն կա։ Պաշտպաններին տեխնիկական սխալները շտկելու համար ընդամենը երկու օր ժամկետ է տրամադրվել, այն դեպքում, երբ սովորական փորձը ցույց է տալիս, որ այդ ժամկետները 25 օր են լինում։ Մեր դեպքում առավելագույնը 2 օր են տրամադրել։ Բայց սա էլ մի կողմ թողնելով, հստակ փաստական տվյալներ ունենք, որ Վճռաբեկ դատարանի աշխատակիցներին հանձնարարություն է եղել, որպեսզի անձամբ գնան փոստային բաժանմունք և այնտեղից ստանան պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցումը հաստատող փաստական տվյալը։ Այս հանգամանքը այնքան կարևոր է»,-լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա հաստատեց, որ գործում շահագրգռվածություն կա, ինչ-որ անձինք հանձնարարում են, որ արագություն ապահովեն. «Այս ամեն ինչը արվում է նրա համար, որ որոշումը կայացվի կոնկրետ ժամանակահատվածում։ Մենք վստահ ենք, որ այստեղ քաղաքական հետապնդում է տեղի ունենում։ Պետք է հստակ խտրական մոտեցում չլինի։ Այս դեպքում խոսքը գնում է ինքնաբացարկի միջնորդության մասին»։

Պաշտպանները դարձյալ վերահաստատեցին, որ նախորդ նիստին իրենք պատշաճ ծանուցում չեն ստացել։ Դիտարկմանը, թե հաղորդվում էր, որ պաշտոնատար անձ է միջնորդել Վճռաբեկ դատարանին, պաշտպանը նշեց, որ այս պահին այդ պաշտոնատար անձի անունը չի կարող տալ. «Մենք բավականին խորը տեղեկատվություն ունենք, որը դատախազությունն ու քննչական մարմինը կարող են պարզել, եթե օբյեկտիվ քննություն իրականացնեն։ Այստեղ մեկ անձի մասին չէ խոսքը, այստեղ բազմաթիվ անձինք են՝ փոխադարձ համաձայնեցված»։


Комментариев нет: