Հայաստանը Եվրոպա է, բայց Ռուսաստանը մեր դաշնակիցն է. Զոհրաբ Մնացականյան - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

9/15/2020

Հայաստանը Եվրոպա է, բայց Ռուսաստանը մեր դաշնակիցն է. Զոհրաբ Մնացականյան

«Հայաստանը Եվրոպա է, միևույն ժամանակ` Ռուսաստանը մեր դաշնակիցն է», - EFE-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով խոստովանում է, որ այդ հավասարակշռությունը շատ բարդ է ցանկացած երկրի համար, սակայն այն կենսական է Հայաստանի՝ Ադրբեջանին դիմակայող և Թուրքիայի հետ թշնամություն ունեցող երկրի անվտանգությունն ապահովելու համար:


«Ասում են, որ մենք միաժամանակ երկու նժույգ ենք վարում: Ո'չ: Մենք վարում ենք մեկ նժույգ՝ Հայաստանի նժույգը», - վստահեցրել է նախարարը տեսակոնֆերանսի միջոցով տրված հարցազրույցի ընթացքում:

Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առանցքն է՝ չկառուցել մի գործընկերոջ հետ հարաբերությունները մյուսի հաշվին, որովհետև այդ «անպատասխանատու» գործունեությունը միայն կավելացնի «անկայունությունը» տարածաշրջանում:

«Մենք շատ կարևոր, դաշնակցային, բազմաթիվ ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ», - նշել է նա և հիշատակել անվտանգությունը, քանի որ Ռուսաստանը ռազմաբազա ունի կովկասյան այս երկրի տարածքում:


Նախարար Մնացականյանը նաև շեշտել է, որ Երևանն ունի յուրահատուկ հարաբերություններ ԵՄ անդամ մի շարք երկրների հետ՝ Ֆրանսիայից մինչև Հունաստան, իսկ Բրյուսելը նպաստում է ժողովրդավարական արժեքների և իրավական պետության զարգացմանը մի երկրում, որտեղ 2018թ. տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն:

«Եվրոպական միությունը չափազանց կարևոր գործընկեր է, որի հետ համագործակցությունը ներառում է առևտրատնտեսական, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտները», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը պնդել է, որ «Հայաստանը Եվրոպայի մաս է» կամ, ավելի առանձնահատուկ կերպով ասած՝ «Եվրոպայի արևելյան ճակատը»:

«Ոմանք դա ընկալում են որպես հակասություն: Իհարկե, դա շատ դժվար հավասարակշռություն է: Ինչպե՞ս գտնել այդ հավասարակշռությունը: Սակայն դա մի բան է, որը բխում է Հայաստանի շահերից», - վստահեցրել է նա:

No comments:

READ MORE