Պեդրո․ «Մխիթարյանը թոփ-մակարդակի և փորձառու ֆուտբոլիստ է» - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/25/2020

Պեդրո․ «Մխիթարյանը թոփ-մակարդակի և փորձառու ֆուտբոլիստ է»

Ռոմայի» նորեկ Պեդրո Ռոդրիգեսը խոսել է իր նոր թիմակից, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին, ինչպես նաև կարծիք արտահայտել թիմում տիրող մրցակցության վերաբերյալ:

«Կարծում եմ, որ կարող եմ ինձ լավ դրսևորել ենթահարձակվողի դիրքում: Սիրում եմ այդ խաղային դիրքը, քանի որ շատ տարածություններ եմ ստանում: Մխիթարյանը, Պերեսը, Ձանիոլոն ու մյուսները ևս կարող են խաղալ այդ դիրքում: Ես, ամեն դեպքում, հանգիստ եմ: Կխաղամ այնտեղ, որտեղ կասի մարզիչը, և որտեղ առավել շատ օգուտ կտամ թիմին:


Մխիթարյանն ու Ջեկոն շատ կարևոր ֆուտբոլիստներ են թիմի համար: Նրանք թոփ-մակարդակի ու փորձառու խաղացողներ են: Ուրախ եմ, որ հանդես եմ գալիս նման մեծագույն թիմում: Կցանկանայի շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, որոնք շատ ջերմորեն են ընդունել ինձ»,- Պեդրոյի խոսքերը մեջբերում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։

Իսպանիայի հավաքականի կազմում 2010 թվականի աշխարհի և 2012 թվականի Եվրոպայի չեմպիոն հռչակված ֆուտբոլիստը նախքան «Ռոմա» տեղափոխվելը հանդես է եկել «Բարսելոնայում» ու «Չելսիում»

Комментариев нет: