Քայլի Ջեններն ուզում է կրկին երեխա ունենալ Թրևիս Սքոթից․ ինսայդերը պատմել է նրանց հարաբերությունների մասին - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/04/2020

Քայլի Ջեններն ուզում է կրկին երեխա ունենալ Թրևիս Սքոթից․ ինսայդերը պատմել է նրանց հարաբերությունների մասին

23-ամյա Քայլի Ջենները և 28-ամյա Թրևիս Սքոթը բաժանվել են գրեթե մեկ տարի առաջ, բայց արևմտյան մամուլում չեն դադարում շրջանառվել նրանց հնարավոր վերամիավորման մասին շշուկները։ Us Weekly-ին տված հարցազրույցի ընթացքում գաղտնի մնալ ցանկացող աղբյուրը նշել է, որ մոտ ապագայում հնարավոր է բոլորի կողմից սպասված վերամիավորումը։


«Քայլիի և Թրևիսի միջև կայծեր են թռչում: Ամիս առ ամիս նրանց հարաբերությունները փոփոխվում են․ նրանք մոտենում են, հետո հեռանում միմյանցից: Քայլին ու Թրևիսը լավ հարաբերությունների մեջ են և մինչ այժմ միմյանց գրավում են, որպես հակառակ սեռի ներկայացուցիչներ: Նրանցից ոչ մեկը ներկայումս ռոմանտիկ հարաբերությունների մեջ չէ այլ մարդկանց հետ։ Թերևս, նրանք ապագայում կմիավորվեն, բայց ոչ հիմա: Նրանք դեռ շատ երիտասարդ են և ուշադիր կշռադատում են իրենց հետագա քայլերը։ Քայլին ցանկություն ունի կրկին մայրանալ և չի բացառում, որ իր երկրորդ երեխայի հայրը կարող է հենց Թրևիսը դառնալ»,- հայտնել է ինսայդերը։


Комментариев нет: