Դանակահարություն ավտոտեխսպասարկման կետում․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/10/2020

Դանակահարություն ավտոտեխսպասարկման կետում․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը

 


Սեպտեմբերի 7-ին, ժամը 23-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի, վերին վերջույթների և ծոծրակի բազմաթիվ ծակած վերքերով 32-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հետևողական աշխատանքի շնորհիվ, հաղորդումից մեկ օր անց, հանցագործությունը բացահայտվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցի ավտոտեխսպասարկման կետում, վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է մտերիմը` Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 62-ամյա մի բնակիչ: Ըստ նախնական վարկածի` տեխսպասարկման կետում այդ երեկո միասին հաց էին կիսել, խմել. օղին էր թունդ, թե այլ պատճառ կար` սեղանակիցներից մեկը դանակահարել էր մյուսին:

Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 8-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արմավիրի բաժին` իր հետ բերելով դանակը:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:


`

Комментариев нет: