Վարչապետը շատ էմոցիոնալ մոտեցում ցուցաբերեց բժիշկների մասով. Լուսինե Բադալյան (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

9/19/2020

Վարչապետը շատ էմոցիոնալ մոտեցում ցուցաբերեց բժիշկների մասով. Լուսինե Բադալյան (տեսանյութ)



«Կարծում եմ, որ այս հարցում կա մեծ չհասկացվածություն և լրագրողներին հորդորում եմ զրուցել արյունաբանականի բժիշկների հետ։ Բոլոր նրանք, ովքեր արյունաբանականի բժիշկներին ճանաչում են, հասկանում են, թե ինչ է եղել։ Այստեղ կա չհասկացված մի բան՝ տնօրենի ազատման համար բժիշկները պայքարում են»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադլյանը։


Նա նշեց, որ պարբերաբար զրուցել է բժիշկների հետ, քանի որ այս խնդիրը նոր չէ, այն եղել է. «Այստեղ պայմանագիրը չերկարացնելու տարբեր ձևեր ու պատճառաբանություններ կան։ Սամվել Դանիելյանն այն բժիշկն է, ով արժանի է, որ իրեն շնորհակալություն հայտնեն։ Նա հիմնադրել է Մանկական արյունաբանական կենտրոնը Հայաստանում, նրա շնորհիվ արյունաբանությունը մրցունակ է դարձել ամբողջ աշխարհում։ Եվ կարծում եմ, որ այսքանից հետո, եթե նույնիսկ որոշում կար պայմանագիրը չերկարացնելու, կարելի էր ուղղակի զրուցել, հեռախոսազանգով տեղեկացնել և շնորհակալություն հայտնել ներդրած ավանդի համար։ Այդ դեպքում կարծում եմ, որ այս խնդիրը չէր առաջանա։ Խնդիրն առաջացել է վերաբերմունքի ու ձևի պատճառով։ Եթե այս տեսանկյունից նայենք, ապա կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն էլ կունենար ներքին ընդվզում։ Շատ լավ հասկանում եմ, որ վարչապետն էլ ամբողջությամբ չի ուսումնասիրել հարցը և շատ էմոցիոնալ մոտեցում ցուցաբերեց բժիշկների առումով և նրանց մեղադրելով։ Բայց ես ինքս իմ առարկությունները հայտնել եմ և խնդրել եմ, որ վերանայի վերաբերմունքը և ավելի մանրամասն ուսումնասիրի, թե ինչ խնդիրներ այնտեղ կան»։

No comments:

READ MORE