Կաշվե բաճկոնները, տաբատները ու վերնաշապիկները վերադառնում են - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/15/2020

Կաշվե բաճկոնները, տաբատները ու վերնաշապիկները վերադառնում են

Կաշվե բաճկոնները, տաբատները, զգեստները, վերնաշապիկները այս գարնան ամենամոդայիկ հագուստներն են լինելու: Դա փաստում են Հոլիվուդյան հայտնիները, որոնք արդեն սկսել են կրել կաշվե հագուստ:
Նշենք, որ այս տարի բազմաթիվ հեղինակավոր բրենդների հավաքածուներում նույնպես գերիշխում են կաշվե հագուստն ու աքսեսուարները:


«Կաշին բավականին կամակոր է և ռիսկային է այն համադրել որևէ այլ հագուստի հետ. կամ կստացվի շլացուցիչ կերպար կամ խայտառակ տապալում: Սա այն պատճառներից է, որ ստիպում է դիզայներներին խուսափել կաշվից»,- բացատրում է «Saint Laurent»-ի դիզայներ Յան Մունը:
Կաշին մոդայիկ է ոչ միայն իր դասական տեսքով, այլև տարբեր մշակումներով: Ներկայացնում ենք կաշվե հագուստի մի քանի հետաքրքիր համադրություններ, որոնք անխոս, սատցված են ու նորաձև կարող են դարձնել յուրաքանչյուր կնոջ:

Комментариев нет: