«Այն խիստ ձանձրալի Է»․ ինչո՞ւ Դոնալդ Թրամփին այդքան էլ դուր չի եկել իր մասին պատմող «Ցասում» գիրքը - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/15/2020

«Այն խիստ ձանձրալի Է»․ ինչո՞ւ Դոնալդ Թրամփին այդքան էլ դուր չի եկել իր մասին պատմող «Ցասում» գիրքը

 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ծանոթացել Է ամերիկացի հայտնի լրագրող Բոբ Վուդվորդի «Ցասում» (Rage) գրքին և այն խիստ ձանձրալի Է որակել:

«Ես դրան ծանոթացել եմ երեկ երեկոյան, և այն խիստ ձանձրալի Է»,-ասել Է Թրամփը՝ հանդես գալով FoxNews հեռուստաալիքի եթերում:

Գիրքը վաճառքում հայտնվել Է սեպտեմբերի 15-ին:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները քաղվածքներ Էին հրապարակել գրքից: Մասնավորապես, Վուդվորդը գրում Է, որ Թրամփը խոստովանել Է, թե գիտեր այն մասին, որ կորոնավիրուսը վտանգավոր Է, դրա հետ մեկտեղ քանիցս հրապարակորեն նվազեցրել Է դրա լրջությունը: Մեկնաբանելով Վուդվորդի գրքից քաղվածների հրապարակումը՝ Թրամփը հայտարարել Է, որ ինքը չի ցանկացել խուճապ ստեղծել երկրում:



Բացի այդ, Washington Post թերթը, վկայակոչելով «Ցասում» գրքից հատվածներ, գրել Է, որ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Էր ԱՄՆ-ի մոտ միջուկային զենքի համակարգի առկայության վերաբերյալ, որի մասին Ռուսաստանը եւ Չինաստանը նույնիսկ չեն լսել:

Комментариев нет: