Դատական համակարգը՝ Վճռաբեկի նախագահ Երվանդ Խունդկարյանի գլխավորությամբ ակնհայտ ապօրինի որոշումներ է կայացրել սիրիահայ գործարարի նկատմամբ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/07/2020

Դատական համակարգը՝ Վճռաբեկի նախագահ Երվանդ Խունդկարյանի գլխավորությամբ ակնհայտ ապօրինի որոշումներ է կայացրել սիրիահայ գործարարի նկատմամբ

2010 թվականից սկսած սիրիահայ գործարար Հայկ Բյուզանդյանը, Դուբայից տեղափոխվելով Հայաստան, Երևանում սկսում է «Կասկադ հիլլս» բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները։ 10 շենք՝ 230 բնակարան։ 2012 թվականին կապալառու ընկերությունը մի քանի մետր հողային փլվածք է առաջացրել թաղամասի հարևանությամբ  գտնվող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, գնդապետ Վարդան Մինասյանին պատկանող հողակտորում։


Վերջինս դատարան է դիմել՝ Հայկ Բյուզանդյանից պահանջելով 230 մլն դրամից ավելի գումար՝ մոտ 500 հազար դոլար։ 2012 թվականից մինչ այսօր կայացված դատական գործընթացում դատավորները որոշումները կայացրել են հօգուտ նախկին բարձրաստիճան ոստիկանի։ Սիրիահայ գործարարի պնդմամբ՝ դատական համակարգը Հայաստանում գտնվում է շատ վատ վիճակում, արդարադատություն չկա, հակառակ դեպքում դատավորները «սպիտակին սև չէին ասի»։ Դատական տարբեր ատյաններում Հայկ Բյուզանդյանը պարտվել է, կորցրել հույսն ու հավատը հայրենիքի դատական համակարգի նկատմամբ։ Իր դեմ վճիռները կայացվել են 2017 թվականից սկսած, անգամ հեղափոխությունից հետո։



Դատավոր Էդիկ Ավետիսյանը դատաքննության փուլում թույլատրել է հայցի առարկայի փոփոխություն, ինչը հակասում  է Քաղաքացիական դատավարության օրենսգրքին ու Վճռաբեկ դատարանի նախադեպային վճիռներին։ Դատավոր Ավետիսյանը օրենքի խախտմամբ դատական ակտի հիմքում դրել է առ ոչինչ նախավճարի պայմանագիր՝ առանց նոտարական վավերացում ունեցող անշարժ գույքի նախնական առուվաճառքի պայմանագրի առկայության։ Դատավոր Գայանե Մազմանյանը, օգտագործելով հողամասի պատճառված վնասի փորձաքննության՝ դատավոր Ավետիսյանի կողմից նշանակած ու չավարտված եզրակացությունը, վճռել է Հայկ Բյուզանդյանի ընկերությունից բռնագանձել 86 մլն 423 հազար դրամ։ Այս վճիռը մնացել է անփոփոխ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում։ Վերաքննիչ դատարանում գործը քննվել է դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ։ Ի դեպ, օգոստոսի 7-ին նշանակված է Հայկ Բյուզանդյանից 151 մլն 445 հազար դրամ բռնագանձելու վճռի դեմ  բողոքի քննությունը, որը քննելու է հենց նույն դատավոր Հարթենյանը։




Մեզ հետ զրույցում գործարարը նշեց, որ իրենք ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորի դեմ, որը, սակայն, մերժվել է։ Սիրիահայ գործարար Հայկ Բյուզանդյանի գործը հասել է Վճռաբեկ դատարան և դատարանի նախագահ, այժմ ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի թեթև ձեռքով մերժվել է վարույթ ընդունել։ Գործարարի՝ նոր երևան եկած հանգամանքով բողոքի գործով, որը Վճռաբեկ դատարանը մերժել է, զեկուցող դատավոր է հանդիսացել Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը, ով վերջերս ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

Բյուզանդյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպես կարող է նման ապօրինի որոշումների վրա աչք փակող դատավոր Խունդկարյանը հավակնել դառնալու Սահմանադրական դատարանի դատավոր։ Հայկ Բյուզանդյանի խոսքով՝ իր ընկերության դեմ բոլոր ապօրինի վճիռները կատարվել են փաստաթղթերի ակնհայտ կեղծումով՝ նպատակ ունենալով շորթում կատարել իրենից։

Մեզ հետ զրույցում գործարարը նշեց՝ մեծ ցավ է ապրում, որ իր հայրենիքում նման կերպ են վարվում՝ մանավանդ, երբ դա անում է նախկին բարձրաստիճան զինվորականը։ Հայկ Բյուզանդյանը վստահ է՝ Վարդան Մինասյանը օգտագործել է իր պաշտոնեական դիրքն ու կապերը դատական համակարգի վրա ազդելու ու իրեն ձեռնտու վճիռներ կայացնելու համար։ Գործարարը մեզ ցույց տվեց այն տարածքը, որտեղ, ըստ Մինասյանի, 500 հազար դոլարի վնաս է պատճառվել։ Նրա խոսքով՝ այդ հողակտորի շուկայական արժեքը մեկ քառակուսի մետրի համար 200-250 դոլար է, սակայն սեփականատերը դատական հայցեր է ներկայացրել՝ պահանջելով փոխհատուցել  արժեքից մի քանի անգամ ավելի գումար, մինչդեռ փորձագիտական եզրակացության համաձայն՝ այդ հատվածում Վարդան Մինասյանի հողակտորին ոչ մի դրամի վնաս չի եղել։

Հայկ Բյուզանդյանը վստահեցրեց, որ մինչև վերջ պայքարելու է արդարության հասնելու համար, դիմելու է ընդհուպ մինչև Եվրոպական դատարան։ Գործարարը առաջիկայում նախատեսում է երկու գեղեցիկ բազմաբնակարան շենք կառուցել պաշտպանության նախարարության մոտակայքում և Մյասնիկյան պողոտայում՝ գեղեցիկ տեսարանով, սակայն, այս դեպքերը հաշվի առնելով, որոշակի մտավախություն ունի։

Комментариев нет: