Էլ ոնց ասենք որ տեղ հասնի հարգելի նախարար. տղայիս դունչն է՝ առաջին օրը դպրոցում մոտ մեկ ժամ դիմակն անդադար դնելուց հետո. օգտատերն ահազանգում է - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

9/17/2020

Էլ ոնց ասենք որ տեղ հասնի հարգելի նախարար. տղայիս դունչն է՝ առաջին օրը դպրոցում մոտ մեկ ժամ դիմակն անդադար դնելուց հետո. օգտատերն ահազանգում է

Օգտատեր Լիլիթ Աղաջանյանը ֆեյսբոքյան իր էջում գրում է.

«Նախարարն ասում է բողոք չկա...էլ ոնց ասենք որ տեղ հասնի հարգելի նախարար...տղայիս դունչն է...առաջին օրը դպրոցում մոտ մեկ ժամ դիմակն անդադար դնելուց հետո։ Երեխան թքահոսություն ունի, ու դիմակը վնասել է դեմքը, քանի որ սովորության համաձայն թաշկինակով փորձել է մաքրել ու դիմակը տրորել է դեմքին։ Հիմա աչքս կմտցնեք Հեռավարը։ Չեմ թողնելու...երկրագունդն էլ կանգնի՝ չեմ թողնելու։ Ինքը շփման կարիք ունի, իր դասընկերների ու դասղեկի կարիքն ունի։ Դուք էդպես էլ մեռաք...բայց ԿԱՊԿՈւ երեխեքի համար մեկ չափորոշիչ չգրեցիք....երբեք, ոչ մեկ մեզ չի հասկացել չի էլ հասկանա...մինչև չունենա խնդրով բալիկ։ Մինչև չմոխրանա...չի հասկանա էդ ցավը...իսկ երեխա չունեցողը՝ առհասարակ խոսելու իրավունք էլ չունի
Հ.Գ. Բեպանտեն եմ քսում, որ շուտ լավանա»:


No comments:

READ MORE