ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով շտապում էր «Քաղաքացիական պայմանագրի» այսօրվա նիստին, լրագրողները հարց ուղղեցին` խնդրելով արձագանքել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառմանը:
«Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»,- հակադարձեց վարչապետը:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:
Այնուհետև ԲՀԿ առաջնորդն էլ պատասխան գրառում էր արել այն մասին, որ ժամանակն է ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցողներն իրավունք չունենան զբաղեցնել բարձրագույն պաշտոններ:

No comments:
Post a Comment