Ազնվամորու ֆրեշի երեք հեշտ բաղադրատոմս. ներկայացնում ենք անուշաբույր հատապտղի զարմանալի հատկությունները - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/07/2020

Ազնվամորու ֆրեշի երեք հեշտ բաղադրատոմս. ներկայացնում ենք անուշաբույր հատապտղի զարմանալի հատկությունները

Հյութալի և քաղցր ազնվամորին ոչ միայն հիանալի աղանդեր է, այլև վիտամինների հարուստ աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 19  օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հյութալի և քաղցր ազնվամորին ոչ միայն ամառ-աշուն ժամանակահատվածի լավագույն աղանդերն է, այլև վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդատների հարուստ աղբյուր:
Ազնվամորու տեսակները
Ազնվամորու շատ տեսակներ կան՝ սև, ծիրանագույն և ոսկեգույն, բայց կարմիրը ամենատարածվածն է: Ազնվամորու թուփն ապրում է 10-ից 20 տարի: Այս տտիպ հատապտուղները հավաքում են միայն ամռանն ու աշնան և ունեն պահպանման կարճ ժամկետ։ Այդ պատճառով ազնվամորին ավելի լավ է ուտել գնելուց անմիջապես հետո և միանգամից թփերից:
Վիտամինների հարուստ աղբյուր
Ազնվամորու մեջ հակաօքսիդատների բարձր պարունակությունը կարող է կանխել մի շարք հիվանդություններ, օգնել օրգանիզմին ազատվել թունավոր նյութերից և բարելավել ուղեղի աշխատանքը: Ազնվամորին նաև բարելավում է արյան շրջանառությունը և սրտի աշխատանքը: Այն պարունակում է զեաքսանտին, որը ֆիլտրում է լույսի վնասակար կապույտ ճառագայթները, ինչն էլ իր հերթին բարելավում է տեսողությունը:
Ազնվամորին հայ տնային տնտեսուհիների սիրված հատապտուղներից է, ովքեր սիրում են պատրաստել մուրաբաներ և կոմպոտներ ձմռան համար: Իսկ թարմ հատապտուղներից առավոտյան կարելի է արագ պատրաստել ֆրեշ կամ սմուզի:
Արագ բաղադրատոմսեր
Ներկայացնում ենք ազնվամորու ֆրեշի երեք բաղադրատոմս, որոնք շատ հեշտ է պատրաստել, պետք է պարզապես խառնել բոլոր բաղադրիչները բլենդերում ու լցնել բաժակների մեջ: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել սառույց:
Կաթով ֆրեշ
  1. կաթ – 200 մլ
  2. ազնվամորի – 150 գր
  3. շաքարավազ – 3 թեյի գդալ
Բանանով ֆրեշ
  1. բանան – 1 հատ
  2. ազնվամորի – 150 գր
  3. շաքարավազ – 2 թեյի գդալ
  4. ջուր – 250 մլ
Անանուխով ֆրեշ
  1. թարմ անանուխ – 7-10 տերև
  2. ազնվամորի – 150 գր
  3. շաքարավազ – 2.5 թեյի գդալ
  4. ջուր – 200 մլ

Комментариев нет: