Ադրբեջանի նախագահի և ՊՆ-ի կայքերը չեն աշխատում «Մոնթե Մելքոնյան» կիբեռ բանակի հարձակման շնորհիվ. Սամվել Մարտիրոսյան - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/30/2020

Ադրբեջանի նախագահի և ՊՆ-ի կայքերը չեն աշխատում «Մոնթե Մելքոնյան» կիբեռ բանակի հարձակման շնորհիվ. Սամվել Մարտիրոսյան

Արցախաադրեջանական սահմանից բացի, այս օրերին տեղեկատվական հարթակներում նույնպես պատերազմ է։ Ադրբեջանական հաքերները Հայաստանում քաոսային իրավիճակ ստեղծելու համար հաղորդագրությունների և զանգերի միջոցով ապատեղեկատվություն են տարածում։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ ադրբեջանական մամուլին ոչ ոք լուրջ չի ընդունում.«Իրենք հիմնականում հարձակումներ գործում են սոցցանցերում և փորձում են օգտագործել կոտրված հայկական էջեր, որպեսզի վստահություն ներշնչեն։ Հիմնականում արվում են հայկական կողմի կորուստների մասին կեղծ լուրեր։ Կամ փորձում են զինվորների անուններ իմանալ , տեղեկություններ ճշտել՝ իբր ասեք զինվորի անունը, մենք իր մասին տեղեկություններ կճշտենք։ Կամ փորձում են քաոսային իրավիճակ ստեղծել, օրինակ՝ հայտարարություն են անում, որ բոլորը հավաքվեն շրջկենտրոնում, այստեղ արյուն է պետք, այսինքն փորձում են անկառավարելի վիճակ ստեղծել։ Գործադրում են նաև հոգեբանական ճնշման ձևեր՝ հայհոյելով օգտատերերին, կամ զազրելի կադրեր են ուղարկում հաղորդագրությունների միջոցով»։

Հարցին՝ ինչպիսի պաշտպանվածության մակարդակում են գտնվում մեր պաշտոնական կայքերը, օրինակ՝ վարչապետի, նախագահի, նախարարությունների, մարզպետարանների և այլն, Մարտիրոսյանը նշեց, որ մինչև այս պահը դեռ չի հաջողվել կոտրել հայկական ոչ մի պաշտոնական կայք.«Կարողացել են ինչ-որ ժամանակով ծանրաբեռնվածություն ստեղծել և կայքերը դանդաղ են բացվել, պաշտոնական կայքերն անընդհատ հարձակումների տակ են, բայց  կոտրելու դեպքեր չեն եղել»։

Խոսելով հայկական լրատվական կայքերի մասին, Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այս ընթացքում կոտրվել է մոտ 90 կայք.«90 կայք կոտրվել է միանգամից, դա եղել է 1 հարձակում։ Այսինքն դա ոչ թե 90 հաջողված հարձակում է, այլ՝ մեկ։ Երկար չի տևել, վերականգնվել են կայքերը, վատն այն է, որ կարողացել են ամենախոշոր լրատվականների վրա ներազդել»։Մարտիրոսյանը հավելեց, որ երբեմն կայքերի աշխատանքում խափանումներ լինում են ծանրաբեռնվածությունից.«Այս օրերին այնքան մարդ է մտնում նույն կայքը, որ այն ծանրաբեռնվածությունից սկսում է վատ աշխատել»։

Մեր կողմից հաքերային հարձակումներին անդրադառնալով՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ հիմա Ադրբեջանի նախագահի և ՊՆ-ի կայքերը չեն աշխատում.«Մոնթե Մելքոնյան» կիբեռ բանակի հարձակման շնորհիվ.«Ոչ այսօր, բայց եղել են դեպքեր, երբ կոտրվել են ադրբեջանական կայքեր և տեղադրվել է կայքերում ապատեղեկատվություն։ Չեմ կարող ասել, թե ինչ ապատեղեկատվություն, այդպես ամբողջ իմաստը կկորի»։

Մարտիրոսյանը հավելեց, որ այս օրերին Ադրբեջանում գրեթե բոլոր սոցկայքերն արգելափակված են.«Թվիթերը միայն այն հարթակն է, որ իրենց մոտ բաց է, մեկ-մեկ սակայն լինում է, որ փակում են։ Բայց գլոբալ առումով իրենց մոտ բոլոր սոցիալական հարթակներն արգելափակված են կամ վատ են աշխատում, քանի որ վախենում են, որ իրական պատկերը կտարածվի»։

Комментариев нет: