Ո՞վ կփոխարինի Տիգրան Ուլիխանյանին - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/26/2020

Ո՞վ կփոխարինի Տիգրան Ուլիխանյանին


Այսօր ԱԺ երկրորդ պատգամավորը հայտնեց մանդատը վայր դնելու մասին: Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության անկուսակցական պատգամավոր Գայանե Աբրահամայնի՝ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնելուց հետո հայտնի դարձավ, որ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հաստատելով շրջանառվող այն տեղեկությունը, որ նշանակվելու է ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Նշենք, որ Տիգրան Ուլիխանյանը գործադիր տեղափոխվող երկրորդ պատգամավորն է Արմեն Փամբուխչյանից հետո:


Արդեն հայտնել էինք, որ համամասնական ցուցակով Գայանե Աբրահամյանի մանդատը բաժին կհասնի Կարապետ Մխչյանին: ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Ուլիխանյանի մանդատն էլ բաժին կհասնի համամասնական ցուցակով հաջորդ թեկնածուին՝ Զարուհի Մաթևոսյանին:

Նշենք, որ Զարուհի Մաթևոսյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականն է:

Комментариев нет: