Ամուլսարի պահնորդները հարձակվե՞լ են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա եւ ծեծի ենթարկել նրանց. «Լիդիան»-ը հակառակն է պնդում (տեսանյութեր) - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/07/2020

Ամուլսարի պահնորդները հարձակվե՞լ են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա եւ ծեծի ենթարկել նրանց. «Լիդիան»-ը հակառակն է պնդում (տեսանյութեր)

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես հայտնում է, որ Ամուլսարում ծառայություն իրականացնող պահնորդները հարձակվել են այնտեղ հերթապահող քաղաքացիների վրա եւ ծեծի ենթարկել նրանց։


«Քարշ տալով մտցրել են ներս ու սկսել են ծեծել: Բնակիցները նորից սկսել են հարձակվել: Մարդիկ լուրջ վնասվածքներ ունեն: Բանից պարզվում է, որ այս մարդիկ ավելի սադրիչ են քան նախկինները: Փաստորեբն «Լիդիանը» վարձելով այս մարդկանց տվել է հստակ առաջադրանք՝ համայնքի բնակիչների դեմ ուժ կիրառելու,-նշել է Բունիաթյանը՝ հավելելով, որ պահնորդները դուրս են եկել իրենց տարածքից եւ հանրային տարածքում են հարձակում գործել:

Комментариев нет: