Լավագույն բնական միջոցները բշտիկներից ազատվելու համար - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/07/2020

Լավագույն բնական միջոցները բշտիկներից ազատվելու համար


Բշտիկներն ու մաշկային նմանատիպ այլ խնդիրները որպես կանոն ասոցացվում են դեռահասության շրջանի կամ հորմոնալ ֆոնի փոփոխությունների հետ, մինչդեռ իրականում այս խնդիրը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում:


Նման տհաճ խնդրից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել բնական բուժիչ միջոցներ, որոնք կօգնեն շատ արագ ազատվել բորբոքումից ու կարմրածությունից, կհավասարեցնեն մաշկի գույնն ու առողջ փայլ կհաղորդեն:


Բշտիկների բուժման հիանալի միջոց կարող է լինել վարունգով լոսյոնը, որը պատրաստելու համար հարկավոր է միջին չափի վարունգը քերիչով մանրացնել, հյութը քամել, այնուհետև այդ հյութին ավելացնել նույնքան օղի (1:1 հարաբերակցությամբ) և լավ խառնել: Ստացված լոսյոնն օգտագործել մաշկը մաքրելու համար:

Բշտիկերի դեմ պայքարում շատ արդյունավետ են նաև բռնչու հատապտուղները: Հարկավոր է մի բուռ հատապտուղները տրորել ու խյուս դարձնել, ավելացնել 1 թեյի գդալ թթվասեր (չոր մաշկի դեպքում) կամ կեֆիր (յուղոտ մաշկի դեպքում), այնուհետև ստացված խառնուրդը քսել մաշկին, թողնել 15 րոպե և լվացվել:

Комментариев нет: