Այն դեպքում, երբ մեր ընդդիմադիր գործընկերները ՍԴ դատավորների ընտրության համատեքստում խոսում են հների վերադարձի մասին, իրենք իրենց տեսնակյունից ճիշտ են, բայց «Իմ քայլը» այն ուժն է, որ կրում է հեղափոխության արժեհմակարգը և պետք է իրագործի հեղափոխության խոստումները: Այս մասին «առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
«Հեղափոխության ամենաառանցքային խոստումը բոլորին երկրորդ շանս տալու և համերաշխ հասարակություն ունենալու խոստումն է: Հեղափոխության արժեքները կրող քաղաքական ուժը պարտադրված չէ առաջնորդվել ընդդիմադիր գործընկերների ընկալումներով: Մենք ունենք 18 հազար պետական ծառայողներ, որոնք նախկին իշխանությունների օրոք աշխատել են: Հեղափոխությունը նրանց բոլորին աշխատանքից հանելու համար չի արվել»,-ասաց նա:

No comments:
Post a Comment