Անակնկալ էր և սառը ցնցուղ. Լուսինե Բադալյան - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/18/2020

Անակնկալ էր և սառը ցնցուղ. Լուսինե Բադալյան

Ես այդ խնդիրը լուծված չեմ հարամում, որովհետև ես երեկ վարչապետին անձամբ խնդրել եմ, որ ավելի խորությամբ ուսումնասիրի այդ խնդիրը և վերանայի իր տարակուսանքըբժիշկների նկատմամբ, որոնք գնացին այդ քայլին Սամվել Դանիելյանի պաշտոնավարումը չերկարաձգելու պատճառով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «իմ քայլը» խմբկցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին գրառում էր արել՝ նշելով, որ առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Միաժամանկ վարչապետը տարակուսանք էր հայտնել, որ որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի:


«Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կամ շատ մարդիկ կարող են չհասկանալ այդ բժիշկներին, որովհետև չեն ճանաչում, չգիտեն իրենց գործունեությունը և հնարավոր է նաև, որ միակողմանի զեկուցված տարբեր հարցեր կան: Ես շատ խնդրել եմ վարչապետին վերանայել խնդիրը, որովհետև միայն Սամվել Դանիելյանի պաշտոնավարումը երկարաձգելով ես խնդիրը չեմ համարում լուծված»,-ասաց պատգամավորը:

Комментариев нет: