Չգիտեմ՝ ինչ նկատառումներից ելնելով է նախագահը ԱԺ մերժված թեկնածուին կրկին առաջադրել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/06/2020

Չգիտեմ՝ ինչ նկատառումներից ելնելով է նախագահը ԱԺ մերժված թեկնածուին կրկին առաջադրել


«Արդեն թեկնածուների ցանկը ուրվագծվել է, և երեք թեկնածու մենք ունենք, բայց պետք է նշեմ, որ քվեարկությունը լինելու է փակ, գաղտնի, և չեմ կարող ասել, թե ներկայացված երեք թեկնածուները կընտրվեն, թե ոչ կամ նրանք բոլորը կընտրվեն։ Այսինքն՝ հնարավոր է մեկը, երկուսը ընտրվեն։ Չեմ կարող ասել, կանխատեսելը մի փոքր դժվար է՝ հաշվի առնելով, որ պատգամավորը ինքն է կայացնում այդ որոշումը, թե ում ինչպես քվեարկել։ Մենք չունենք որոշում միասնական քվեարկության հետ կապված։ Ինչևէ ցույց կտա ժամանակը, թե այս թեկնածուներից ով կընտրվի, ով չի ընտրվի կամ ընդհանրապես կընտրվեն այս թեկնածուները։ Ինչևէ ՍԴ-ի վստահության բարձրացման հետ կապված ես խնդիր չեմ տեսնում։ Կարծում եմ մենք կունենանք վստահելի ՍԴ» , – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով ՍԴ առաջադրված թեկնածուներին։

Комментариев нет: