Միքայել Մինասյանը Սոչիո՞ւմ է. ՀՀ իրավապահները կես տարի է՝ փնտրում են ու չեն գտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/25/2020

Միքայել Մինասյանը Սոչիո՞ւմ է. ՀՀ իրավապահները կես տարի է՝ փնտրում են ու չեն գտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 22-ին բավարարել է շուրջ վեց ամիս հետախուզման մեջ գտնվող Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։ Սրան զուգահեռ Պետական եկամուտների կողմիտեի կողմից լրացվել է Մինասյանին վերագրվող մեղադրանքները: Հիշեցնենք՝ 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող գործերով Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և ապօրինի գույքն օրինականացնելու համար։ Նախաքննական մարմինը, նոր հանգամանքներ բացահայտելով, այլ քրեական գործ հարուցեց, Մինասյանի մեղադրանքը լրացրեց և կալանավորման երրորդ միջնորդությունը ներկայացրեց: Մինչև այս, դատարանը մեկ անգամ ևս բավարարեց Սերժ Սարգսյանի փեսային կալանավորելու միջնորդությունը, սակայն այն բեկանվեց ավելի բարձր ատյանի կողմից: Պետեկամուտների կոմիտեն ավելացված մեղադրանքում Մինասյանին մեղասգրվող նոր հանցանք է ավելացրել: Ըստ ՊԵԿ-ի՝ Միքայել Մինասյանը 2012-2018 թվականների ընթացքում կասկածելի աղբյուրներից ստացած միջոցներով Շոտլանդիայում հաշվառված օֆշորային մի կազմակերպության և իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով արտահանումներով զբաղվող «Սպայկա» ընկերության շուրջ 50 տոկոսի փաստացի բաժնետերն է հանդիսացել, ինչի վերաբերյալ տվյալները չի ներառել իր հայտարարագրերում։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր կառավարությունում Factor TV-ի հետ զրույցում հայտնեց՝ Մինասյանն իրեն մեղսագրվող արարքները կատարել է իր մտերիմ, գործերի կառավարիչ Լեոնիդ Արևշատյանի օժանդակությամբ, որն էլ փաստացի ղեկավարել է Մինասյանին պատկանող կազմակերպությունները։ Մինչ պետական մարմինները չեն կարողանում գտնել Միքայել Մինասյանին՝ պատճառաբանելով, որ գտնվելու վայրը հայտնի չէ, երեկ ֆեյսբուքում հրապարակվեցին լուսանկարներ, որ Սերժ Սարգսյանի փեսան Սոչիում է: Իավապաշտպան Նինա Կարապետյանցը վերապահումներ ունի, որ հայ իրավապահներին կհաջողվի Միքայել Մինասյանին պատասխանատվության ենթարկել: Նա մի քանի խոչընդոտներ է նշում, այդ թվում այն, որ դաշնակից Ռուաստանը նախկին կոռուպցիոներներին Հայաստանին հանձնելու ցանկություն չունի: Իրավապաշտպանը Միքայել Մինասյանի և աղմկարհարույց այլ քրեական գործերով անցնող մյուս անձանց քրգործերի փակուղում հայտնվելու հարցում քաղաքական ղեկավարության մեղավորությունն է տեսնում: Ասում է՝ իշխանությունները պետք է ստեղծեին այնպիսի մեխանիզմներ, որ պատասխանատվությունից որևէ մեկը չխուսափեր: Նինա Կարապետյանցը նշում է, թե հակառակ գործընթացի ականատեսն ենք լինում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանը, սակայն, քաղաքական վերնախավի անգործությունը չի տեսնում ենթադրյալ կոռուպցիոներներին գտնելու և պատասխանատվության ենթարկելու ձախողման մեջ: Իշխանական պատգամավորը մեղավորների իր շրջանակն ունի: Մինչ իշխանական շրջանակները փորձում են մեղավորներ փնտրել, թե ինչու, ըստ ՊԵԿ-ի, ապօրինի հարստացած Միքայել Մինասյանը պատասխանատվության չի ենթարկվում, ֆեյսբուքյան օգտատերերը Հայաստանի ԱԱԾ-ին Մինասյանի տեղն են հուշում: Ազգային անվտանգության ծառայությունում Մինասյանի մասնակցությամբ լուսանկարները չեն տեսել, կառույցում ասում են՝ քրգործն իրենց վարույթում չէ: Միքայել Մինասյանի գտնվելու վայրի մասին հրապարակումներին ծանոթ չեն նաև Գլխավոր դատախազությունում: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Factor TV-ին փոխանցեց՝ Միքայել Մինասյանին գտնելու համար համագործակցում են Ռուսաստանի և այլ երկրների հետ: Միքայել Մինասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նրա պաշտպանական թիմից Ամրամ Մակինյանը Factor TV-ին փոխանցեց, որ ՊԵԿ-ը մեղադրանքներ է առաջադրում ըստ նպատակահարմարության: Պաշտպանն անդրադառնալով Մինասյանի՝ Սոչիում բնակվելու փաստին, ասաց, որ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չի փոխանցում: Եթե անգամ Միքայել Մինասյանի՝ Սոչիում գտնվելու փաստը պաշտոնապես հաստատվի, ապա հարց է՝ արդյոք Ռուսաստանը նրան կարտահանձնի հայ իրավապահներին: Մինչ այս Հայաստանի արդարադատությունից կարողացել են խուսափել Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

 Մանրամասները՝ տեսանյութում:


Նարեկ Կիրակոսյան


© factor.am

Комментариев нет: