«Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը էլ կամավոր է գրվել». Նարինե Գրիգորյան - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/30/2020

«Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը էլ կամավոր է գրվել». Նարինե Գրիգորյան

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ դերասաններ Արման Նավասարդյանն ու Վարշամ Գևորգյանը զինվորագրվել են:


«Իմ խաղընկերնե՜րը ․․․
Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը կամավոր է գրվել, մեկնում է Արցախ։
«Իմ սո՜ւրբ հայրենիք,
Դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես,
Ոչ լեզվիս վրա ․․․»
Այսպես է ծնվում ճշմարիտ արվեստը` սրտից:
Հպարտանո՜ւմ եմ։
Շուտ հաղթեք ու վերադարձեք, արվեստում նոր հորիզոններ ունենք գրավելու»,- գրել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ Նարինե Գրիգորյանն էլ ծննդով Արցախից է, Ղարաբաղյան շարժման ժամանակ նա ապրել է Արցախում, մանկության մի մասն անցել է պատսպարաններում: Այդ հիշողությունները տեղ են գտել նրա «Հաղթանակի գենեզիս» ներկայացման մեջ, որը խաղում էին երեքով՝ Նարինեն, Վարշամն ու Արմանը:

Комментариев нет: