«Սա դիտավորություն է»․ Պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/06/2020

«Սա դիտավորություն է»․ Պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները

Եռաբլուր զինվորական պանթեոնում կրկին պղծել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների շիրիմները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը վրդովված նշեց՝ սա սրբապղծություն է, այսպես են պատասխանում տղաների սխրանքին։


Տիկին Համեստը կարծում է, որ սա դիտավորություն է, քանի որ այս անգամ պղծվել են միայն Արցախի հերոս Ուրֆանյանի ու Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։ Նրա խոսքով՝ ինչ-որ մարդիկ փորձում են դիտավորյալ, քաղաքական քայլեր անել, իրենց ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, ինչն անթույլատրելի է։



Տեղում կանչով ժամանեցին ոստիկանության Մալթիայի բաժնի պետը, ով մի քանի հարց ուղղեց ներկա գտնվողներին ու կարգադրեց վայրում տեղադրված տեսախցիկները ստուգել ու պարզել բոլոր հանգամանքները։

Комментариев нет: