«Կարանտին» բառը լսելով՝ որևէ երկիր ՀՀ-ի հետ օդային սահմանը չի բացի. Նաիրա Զոհրաբյան - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

9/04/2020

«Կարանտին» բառը լսելով՝ որևէ երկիր ՀՀ-ի հետ օդային սահմանը չի բացի. Նաիրա Զոհրաբյան





Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում ՀՀ սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցն է:



«Կարանտինի հայտարարումը վատթարագույն ազդակ է լինելու այլ երկրների համար. այդ երկրներն ունեն լեգիտիմ մտավախություն, որ ՀՀ-ի հետ սահմանները չպետք է բացվեն»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ՌԴ մեկնել ցանկացող մարդիկ պատանդի կարգավիճակով մնացել են այստեղ:



Նրա խոսքով` 6 ամսով «կարանտին» բառը լսելով` բնականաբար որևէ երկիր ՀՀ-ի հետ օդային սահմանը չի բացի. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանշանակ սա անթույլատրելի է համարում»:

Комментариев нет: