Խելքից դուրս ալկոհոլ եմ գնել իրենից ու մինչև այսօր էլ գոհ ու շնորհակալ եմ. Աշոտ Հովսեփյանի հարևան (տեսանյութ) - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

9/02/2020

Խելքից դուրս ալկոհոլ եմ գնել իրենից ու մինչև այսօր էլ գոհ ու շնորհակալ եմ. Աշոտ Հովսեփյանի հարևան (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, այդ թվում 11-ը՝ մահվան ելքով:


23 դեպքից 17-ը (որից 8-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:
Մնացած 6 դեպքերն արձանագրվել են Երևանում, որից 3-ը՝ մահվան ելքով: Բոլոր տուժածներն օգտագործել են բժշկական սպիրտ:

Տուժածները տեղափոխվել են հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններ. 3-ը՝ Արմավիրի ԲԿ (3-ը` մահացած), 17-ը՝ Արմենիա ՀԲԿ (8-ը` մահացած), 2-ը՝ Թիվ 1 համալսարանական կլինիկա, 1-ը՝ Էրեբունի ԲԿ:

12 պացիենտից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, այդ թվում 2-ը՝ միացված են արհեստական շնչառության սարքին, 3–ը՝ ծանր վիճակում, 2-ը՝ միջին ծանրության և 2 անձ՝ դեռևս առանց կլինիկական նշանների: Եվս 1-ը գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս է գրվել Արմենիա ՀԲԿ-ից:

Հիշեցնենք, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.:

ArmDaily.am-ի նկարահանող խումբը եղել է Արմավիր քաղաքի Հանրապետության 49 հասցեում, որտեղ բնակվում է Աշոտ Հովսեփյանը: Նրանց տան մոտ հսկողություն էին իրականացնում ոստիկանության ներկայացուցիչները: Մենք փորձեցինք զրուցել տան անդամների հետ, սակայն դուռն այդպես էլ չբացեցին, չնայած տանը մարդ կար:
Հարևանները հրաժարվում էին խոսել դեպքից, Հովսեփյանի օղու վաճառքից:

Շատերն էլ նշում էին, որ տեղյակ էին, որ վերջինս օղի էր վաճառում, սակայն դեպքին մանրամասն ծանոթ չեն:

Հարևաններից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է եղել, որ Հովսեփյանն ալկոհոլ է վաճառում և բազմիցս գնել է. «Խելքից դուրս ալկոհոլ եմ գնել իրենից ու մինչև այսօր էլ գոհ ու շնորհակալ եմ: Հովսեփյան Աշոտի պես տղա, եթե ման գաք էս ռայոնում չեք գտնի` ազնիվ, մաքուր, շնորհքով տղա: Թե այդ ինչ բան է, ես էլ չեմ կարողանում հասկանալ: Հնարավոր չի, որ իր մոտից խմիչք տանեն ու թունավորվեն, բացառված է: Կոմունիստների ժամանակից էս տղեն կոնյակի գործարանում աշխատում էր հոր հետ, երևի դրա պես մասնագետ Հայաստանում չգտնեք: Իր միակ ապրուստը դա էր, իսկ որ մի ախմախ մարդն իր ապրուստին վայիս կլինի, երկու կոպեկ փող առնի, տա մարդիկ թունավորվեն, բացառվում է»:

Հարևանը նշեց, որ Հովսեփյանը սպիրտը գնում էր, կոնյակ ու օղի էր սարքում. «Եթե հնարավոր է իմ կողմից փոխանցեք, որ էդ տղեն ընդհանրապես մեղքի բաժին չունի, տեսնեմ էլ չեմ հավատա: Ապրում է կնոջ ու երեք երեխաների հետ: Երկուսն ուսանողներ են, մեկն էլ անչափահաս դպրոցական է, կինն էլ տնային տնտեսուհի է»:

Комментариев нет: