Կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ԱԺ-ն աշխարհում ամենաակտիվն է, բայց ոչ ամենաարդյունավետը - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

9/15/2020

Կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ԱԺ-ն աշխարհում ամենաակտիվն է, բայց ոչ ամենաարդյունավետը

Այսօր ԱԺ քննարկում էր խորհրդարանի պատգամավորների մեկ չորորդի համաձայնությամբ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և այդ վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի կազմի հարցը:


Խորհրդարանի իշխող խմբակցության ներկայացուցիչները տարակուսանք էին հայտնում հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ, համարելով, որ այն կարող է քաղաքական նպատակներ հետապնդի: Ընդդիմությունը հանձնաժողովի ստեղծումը համարում է գերակա շահ և կարևոր՝ խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից:



Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կառավարման հարցերի փորձագետ Սոսի Թաթիկյանը նշեց, որ միջազզգային կազմակերպությունների կողմից շատ է քննարկվում COVID-19-ի դեմ պայքարում իրականացված արտակարգ միջոցառումների ազդեցությունը տարբեր երկրներում ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա: Բոլոր երկրներում արտակարգ միջոցառումների ժամանակ նկատվել է ժողովրդավարության անկում:

No comments:

READ MORE