Էմինեմի տուն են ներխուժել և ցանկացել են նրան սպանել - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/11/2020

Էմինեմի տուն են ներխուժել և ցանկացել են նրան սպանել


Ամերիկացի ռեփեր Էմինեմի (իսկական անունը ՝ Մարշալ Բրյուս Մեթերս III) տուն ՝ Միչիգան նահանգի Թաունշիփ քաղաքում, ներխուժել է չարագործը և սպառնացել սպանել երաժշտին:
Միջադեպը տեղի է ունեցել դեռ գարնանը, սակայն դրա մանրամասները հայտնի են դարձել միայն հիմա։ Հանցագործի՝ Մեթյու Դևիդ Հյուզի գործի նախնական դատական լսումից հետո, նա մեղադրվել է Էմինեմի տուն անօրինական ներխուժման և գույքի վնասման մեջ: Մակոմ շրջանի դատարանում սեպտեմբերի 9-ին կայացած նիստում լսվել է տեղի ոստիկանության աշխատակից Ադամ Հեքստոկի ցուցմունքը, ով ահազանգով եղել էր այդ օրն Էմինեմի տանը։



Ռեփերը (ինքը չի մասնակցել լսումներին) ոստիկաններին պատմել է, որ ապրիլի 5-ին արթնացել է իր տանը ՝ զգալով կողմնակի մարդու ներկայությունը, և սկզբում հանցագործին շփոթել է իր զարմիկի հետ։ Էմինեմը հարցրել է անծանոթին, թե ինչ է նա անում իր տանը, իսկ վերջինս էլ պատասխանել է, որ եկել է երգչին սպանելու համար: Դրանից հետո երաժիշտը բռնի ուժով կարողացել է հանցագործին դուրս բերել տնից և հանձնել անվտանգության աշխատակիցներին։
Հարձակվողի մոտ զենք չի եղել։ Ավելի ուշ պարզվել է, որ Էմինեմի տուն նա մտել է՝ աղյուսով կոտրելով պատուհանը։


Комментариев нет: