Գիտնականները թոքերի անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց են առաջարկել - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/01/2020

Գիտնականները թոքերի անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց են առաջարկել

Նավարայի (Իսպանիա) ժողովրդական համալսարանի գիտնականները հայտնաբերել են սպիտակուցը չկոդավորող ՌՆԹ մոլեկուլ, որն օգնում է թոքերի քաղցկեղի բջիջներին բազմանալ եւ թաքնվել օրգանիզմի իմունային բջիջներից: Այս հայտնագործությունը կարող է օգնել առավել արդյունավետ բուժումներ մշակել հատկապես վտանգավոր եւ անբուժելի քաղցկեղների համար: Այս մասին հաղորդվում է Journal of Cell Biology գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:

Մասնագետները վերլուծել են ավելի քան 7000 ուռուցքներ եւ հայտնաբերել են, որ թոքերի քաղցկեղի շատ բջիջներ պարունակում են երկար չկոդավորվող ՌՆԹ (lncRNA)-ն կոդավորող գենի լրացուցիչ պատճեններ: Սրանք անվանվել են ուժեղացված lncRNA, որոնք կապված են թոքերի քաղցկեղի (ALAL-1) հետ: Ուռուցքներն ավելի շատ ALAL-1 են արտադրում, քան առողջ հյուսվածքները: Բայց ALAL-1-ի մակարդակի նվազումը իջեցնում է քաղցկեղի բջիջների բազմացումը եւ դանդաղեցնում է մկների մոտ ուռուցքների աճը:

Ինչպես պարզվել է, ALAL-1-ն օգնում է USP4 ֆերմենտին մտնել բջջի միջուկի մեջ՝ փոխելով ավելի քան 1000 տարբեր գեների ակտիվությունը: Արդյունքում նվազում է քաղցկեղի բջիջները ոչնչացնող, իմունային բջիջները գրավող մի շարք հակաբորբոքային ազդանշանային մոլեկուլների արտադրությունը: Թոքերի ուռուցք ունեցող հիվանդները, որոնց մոտ ALAL-1-ի ավելի բարձր մակարդակ կամ ուռուցքում ALAL-1 գենի լրացուցիչ կրկնօրինակներ կան, ավելի քիչ իմունային բջիջներ ունեն, ինչը կարող է պատճառ դառնալ, որ քաղցկեղի իմունային թերապիան պակաս արդյունավետ լինի:

Ենթադրվում է, որ իմունոթերապիայի համադրությունը ALAL-1 ինհիբիտորների հետ կարող է հնարավորություն ընձեռել բուժել ուռուցք ունեցող հիվանդներին, որոնք չեն արձագանքում այս տեսակի բուժմանը:

Комментариев нет: