Վիճաբանություն եւ կրակոցներ Նորաշեն թաղամասում - Erevan.live

Լրահոս

Translate

կարդացեք նաև

9/04/2020

Վիճաբանություն եւ կրակոցներ Նորաշեն թաղամասում

 Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Նորաշեն թաղամասի շենքերից մեկի մոտ վիճաբանում են, նաեւ կրակոցի ձայն է լսվել:



Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.00-ի սահմաններում թաղամասի չորս բնակիչ վիճաբանել են, իսկ նրանցից մեկը գազային ատրճանակից 2 անգամ կրակել է:



Վիճաբանության մասնակիցներից մեկն ու ատրճանակից կրակողը բերման են ենթարկվել Մաշտոցի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:


Ատրճանակը հայտնաբերվել եւ առգրավվել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 2 կրակված պարկուճ:


Նշանակվել են փորձաքննություններ:


Նախապատրաստվում են նյութեր:

Комментариев нет: