Մեքսիկայից մինչև Հայաստան կամ ինչպես պատրաստել եգիպտացորենի խորոված. ինչով է օգտակար ու վնասակար եգիպտացորենը - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/08/2020

Մեքսիկայից մինչև Հայաստան կամ ինչպես պատրաստել եգիպտացորենի խորոված. ինչով է օգտակար ու վնասակար եգիպտացորենը

Եգիպտացորենը հնագույն բույսերից է, որը մարդկությունը դարեր ի վեր օգտագործել է որպես կերակուր: Այն ամենահին հացահատիկային բույսերից է:  Եգիպտացորենն օգտագործում են սննդի մեջ շատ երկրներում՝ Ամերիկայից մինչև Հայաստան:

Այնուամենայնիվ, օգտակար լինելուն զուգահեռ այս բույսը կարող է առաջացնել առողջական խնդիրներ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է եգիպտացորենի մշակման պատմությունը, դրա առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանում այն օգտագործելու ավանդույթները:


Առաջացման պատմությունը

Աղբյուրների համաձայն, եգիպտացորենն աշխարհում ամենատարածված պարենային մշակաբույսերից մեկն է,  աճեցվել է Մեքսիկայում մոտ 9 հազ. տարի առաջ: Այսօր այն աճեցնում են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Եգիպտացորենը հատկապես տարածված է Հարավային և Հյուսիսային Ամերիկայում:

Եգիպտացորենն օգտագործվում է ոչ միայն սննդի մեջ, այլև որպես անասնակեր, կենսավառելիք և արդյունաբերական հումք: Եգիպտացորենը սովորաբար ունի սպիտակ կամ դեղին գույն, բայց գոյություն ունեն նաև կարմիր, ծիրանագույն և բաց կապույտ տեսակները:

Եգիպտացորենն ունի կիրառման բազմաթիվ տարբերակներ. սկսած ադիբուդիից, բլիթներից, պոլենտայից, չիպսերից, եգիպտացորենի ալյուրից պատրաստված մթերքներից մինչև յուղ ու օշարակ:


Օգտակար հատկություններ

Եգիպտացորենը հարուստ է ածխաջրերով, բջջանյութով, վիտամիններով ու հանքանյութերով: Այն պարունակում է համեմատաբար քիչ սպիտակուցներ ու ճարպ: Շնորհիվ ոսկու քիչ պարունակության, եգիպտացորենը կարգավորում է օրգանիզմի հորմոնալ պրոցեսները: Այն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ,   նպաստում է նյութափոխանակությանը և լուծում երիկամային քարերը: Եգիպտացորենը հատկապես օգտակար է աղիների համար: Այն նաև խորհուրդ է տրվում հղիներին և կերակրող մայրերին:


Պետք չէ չարաշահել

Բժիշկները խորհուրդ են տալիս օրական ուտել եգիտացորենի մեկ կողր: Չնայած բոլոր դրական հատկանիշներին, մեկից ավելին արդեն չի լինի նույնքան օգտակար, իսկ 5-6 կողր եգիպտացորենը մեծ ծանրաբեռնվածություն է մարսողական համակարգի համար:

Եգիպտացորենը հակացուցված է թրոմբոզ ունեցող մարդկանց, քանի որ վիտամին K-ի մեծ պարունակության հետևանքով այն նպաստում է արյան մակարդելիությանը: Բացի այդ, այն կարող է արյան մեջ շաքարի բարձրացման պատճառ դառնալ:

Այս մթերքը խորհուրդ չի տրվում օգտագործել նաև ալերգիկներին: Իսկ եթե ախորժելի եգիպտացորենը վայելելու ցանկությունը շատ մեծ է, ապա ալերգիա ունեցողները պետք է խորհրդակցեն բժշկի կամ դիետոլոգի հետ:


Եգիպտացորենը Հայաստանում

Հայաստանցիները նույնպես շատ են սիրում եգիպտացորեն, անգամ աճեցնում են այն: Եգիպտացորենի դաշտեր կան Արմավիրի և Տավուշի մարզերում: Տնային տնտեսուհիները հաճախ այն օգտագործում են տարբեր ուտեստներ և աղցաններ պատրաստելիս:

Հայերը խորովածի իսկական վարպետներ են, ընդ որում խոսքը ոչ միայն մսի, այլև բանջարեղենի՝ սմբուկի, լոլիկի, բիբարի, անգամ սոխի ու սերկևիլի մասին է: Հայերը խորոված են պատրաստում անգամ եգիպտացորենից: Այն ամբողջական կողրերով խորովում են շիկացած ածուխի կամ ցանցի վրա, իսկ հետո վայելում խորոված եգիպտացորենի անզուգական համը:

Եգիպտացորենն իր տեղն ունի նաև ժողովրդական բանահյուսության մեջ: Երբ 1970թ.-ին մի խումբ ճարտարապետների  նախագծով Երևանի բլուրներից մեկի վրա կառուցվեց Երիտասարդական պալատ, այդ շենքն իր ճարտարապետական կերպարով  ժողովրդի շրջանում միանգամից ստացավ «Կուկուրուզնիկ» անվանումը: Չնայած այս արտահայտությունը մի փոքր կոպիտ է հնչում, այն միշտ արտասանվում է բարի հեգնանքով, իսկ շինությունը, որն ապամոնտաժվել է 2006թ.-ին, մինչ օրս հիշվում է բազմաթիվ երևանցիների կողմից:


Դաշտերի թագուհի

Տարբեր տվյալներով, մարդիկ եգիպտացորենն առաջին անգամ սկսել են մշակել 7000-12 000 տարի առաջ: Հնագույն մայաների պանթեոնում աստվածներից մեկին՝ Ահ Մունին, պաշտում էին որպես եգիպտացորենի աստված: Հնդկացիները հավատում էին, որ այս բույսն ուղարկվել է աստվածների կողմից:

Այսօր եգիպտացորենն ամենաշատը սպառվում է Մեքսիկայում: Այնտեղ մեկ շնչին մոտ 90 կգ եգիպտացորեն է հասնում: Վիտամինների և հանքանյութերի շնորհիվ այն համարվում է դաշտերի թագուհի: Խորհրդային Միությունում նորաձևության ծաղկման շրջանում անգամ մի այսպիսի հապավում է հայտնվել՝ «Կուկուցապոլ» (Кукуцаполь), ինչը նշանակում էր  «Եգիպտացորեն՝ դաշտերի թագուհի» ("Кукуруза – царица полей"):

Комментариев нет: