Գեղարքունիքի մարզի Մաքենիս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում , սեպտեմբերի 16-ից սկսած, կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց՝ շուրջ 1,5 կիլոմետր երկարությամբ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 700 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 8 միլիոն 800 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 3 միլիոն 810 հազար դրամը՝ Մաքենիսի համայնքապետարանը:
«Համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը շուրջ 60 տարի առաջ է կառուցվել: Այն արդեն քայքայված էր եւ մեծ դժվարությամբ էր ծառայում իր նպատակներին: Այս ծրագրով հիմնանորոգվում է արտաքին ցանցի 1,5 կիլոմետրանոց հատվածը, իսկ ցանցն ամբողջովին նորացնելու համար պետք է կառուցվի եւս երեք կիլոմետր երկարության ջրատար, որը կընդգրկվի արդեն եկող տարվա ծրագրում։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ արդեն կատարված է շինարարական աշխատանքների 60 տոկոսը: Մոտակա երկու շաբաթների ընթացքում ծրագիրը կավարտվի ամբողջությամբ, ինչի արդյունքում որոշակիորեն կբարելավվի համայնքի ջրամատակարարումը»,-ներկայացրեց Մաքենիս համայնքի ղեկավար Ռադիկ Ավետիսյանը:
No comments:
Post a Comment