Կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում. Փոխնախարար - Erevan.live

Լրահոս

կարդացեք նաև

9/04/2020

Կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում. Փոխնախարար




 Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում ՀՀ սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցն է:



«Մի մոլորեցրեք հասարակությանը. բժշկական գաղտնիքի մասին ինֆորմացիան նախատեսված է միայն բուժհաստատությունների կողմից մշակելուն, օգտագործելուն, ինչպես նաև միայն վարակված լինելու մասին ինֆորմացիան կարող է փոխանցվել ոստիկանությանը կամ տեսչական մարմնին, որպեսզի կարողանան հսկողությունն իրականացնել մեկուսացածի կամ ինքնամեկուսացածի վերաբերյալ: Այլ մարմինների իրավասության մեջ չի մտնում բժշկական գաղտնիքի ուսումնասիրությունը»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:



Նրա խոսքով` կառավարությունը գնում է կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ճանապարհով. «Այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում»:

Комментариев нет: