Շենգավիթ ԲԿ-ն մահացած ծննդկանի լուրը երկար ժամանակ թաքցրել է, ցանկացել դին հետևի մուտքով հանել. հարազատներն ահազանգում են - Erevan.live

Լրահոս

Լրահոս

Translate

9/18/2020

Շենգավիթ ԲԿ-ն մահացած ծննդկանի լուրը երկար ժամանակ թաքցրել է, ցանկացել դին հետևի մուտքով հանել. հարազատներն ահազանգում են

Երեկ  «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30–ամյա ծննդկան է մահացել։ Մահացած Սեդա Ասատրյանը 30 տարեկան էր։ ArmDaily.am-ի հետ զրույցում Սեդայի հարազատները նշեցին, որ մեղավորը ԲԿ-ի բժիշկներն են եղել։ Նրանց պնդմամբ Սեդան առողջական խնդիրներ է ունեցել, և սրսկել են նրան այն դեղամիջոցը, որը ապագա մայրիկին հակացուցված է եղել։ Սրսկելուց հետո Սեդան ընկել է կոմայի մեջ, այնուհետև մահացել է։


Հարազատների պնդմամբ՝ մահվան դեպքը մի քանի ժամ թաքցրել են, ստեր են հորինել և ըստ հարազատների տեղեկությունների, ԲԿ-ն հետևի մուտքով ցանկացել է Սեդայի դին տեղափոխել, որպեսզի չերևա, որ մահը գրանցվել է հենց այդ դեղի պատճառով։

Շենգավիթ ԲԿ-ի մամուլի խոսնակ Անուշ Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԲԿ-ն ցավակցում է մահվան դեպքի հետ կապված.«Բժիշկն ամեն հնարավոր բան արել է ծննդկանի կյանքը փրկելու համար։ Դեպքի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը քիչ անց մեր պաշտոնական էջում մենք կհարապակենք»։

ԱՆ-ից էլ մեզ փոխանցեցին, որ դեպքից տեղյակ են և արձագանք դեպքի հետ կապված կլինի։ 

No comments:

READ MORE