Հայաստանից որևէ մեկը կտա՞ այդ հնարավորությունն Ալիևին - Erevan.live

Լրահոս

Այսուհետ մեը հոդվածների մի մասը կլինի անգլերեն հատուկ արտասահմանի համար

From now on, some of our articles will be in English specifically for foreigners


կարդացեք նաև

9/07/2020

Հայաստանից որևէ մեկը կտա՞ այդ հնարավորությունն Ալիևին

Բելառուսում ծավալվող զարգացումների ֆոնին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության բնույթի արժևորման և նշանակալիության հանգամանքը շեշտելու առիթ ունեցել ենք նախորդ հրապարակումներում: Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ Հայաստանում որոշակիորեն հասունանում է քաղաքական ապակայունացման ռիսկ, համենայնդեպս հաշվի առնելով մեծ հանրահավաքների մասին քաղաքական մի շարք ուժերի հայտարարությունները:


Բելառուսում անշուշտ ծավալվում են ոչ միայն այդ երկրի ներքին կյանքին վերաբերող զարգացումներ: Գործնականում Բելառուսում դրսևորվում է եվրասիական համակարգի ճգնաժամը և այդ համակարգն առերեսվում է ժամանակակից մարտահրավերներին, փորձելով դրանք հաղթահարել իր համար ավանդական ուժային, մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով: Կարո՞ղ են արդյոք Հայաստանում որոշակի քաղաքական ուժեր ու շրջանակներ Բելառուսի իրադարձությունները դիտարկել առիթ Հայաստանում քաղաքական փոթորիկ առաջացնելու առնվազն փորձի համար, օգտվելով այն հանգամանքից, որ Բելառուսն իր վրա է կենտրոնացրել զգալի միջազգային ուշադրություն:

Ի դեպ, այս համատեքստում արժե թերևս ուշադրության արժանացնել մի հանգամանք, որ Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ նախագահ Պուտինի շնորհավորանքն ու հեռախոսազրույցը բավականին մեծ փաստական արձանագրում էր ստացել ադրբեջանական քարոզչական տիրույթում, որպես գլխավոր իրադարձություն:


Կասկածից վեր է անշուշտ, որ Հայաստանում քաղաքական անկայունությունը այն է, ինչ այս պահին ամենից շատ սպասում են Ադրբեջանում, դրանում տեսնելով տավուշյան պարտության և ընդհանրապես Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Ադրբեջանի բավականին ծանր դիվանագիտական իրադրությունից ելքը կամ հնարավորությունը: Կտա՞ Իլհամ Ալիևին այդ հնարավորությունը Հայաստանի որևէ քաղաքական ուժ կամ խումբ: Դրա՞ հարցն էր Ալիևը մոտ երկու շաբաթ առաջ հեռախոսազրույցով քննարկել ՌԴ նախագահ Պուտինի հետ, Հայաստանին զենքի մատակարարման թեման դարձնելով ընդամենը այսպես ասած քողարկման միջոց:

Комментариев нет: